Արխիվ Հոկտեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

 

Վերջին տասնամյակների ընթացքում Մարթա Հարնեցերը հայտնվել է որպես Լատինական Ամերիկայի ամենաակնառու սոցիալիստական ​​մտածողներից մեկը: Կառուցելու մի աշխարհ ասելով,  նա զբաղվում է այն հարցով, որն արմատական ​​սոցիալական փոփոխության համար մղում է յուրաքանչյուր շարժում. Ինչպես եք կառուցում նոր աշխարհ, հին շրջանակներում: Հարնեքերը դասեր քաղում է Լատինական Ամերիկայի, հատկապես Վենեսուելայի սոցիալիստական ​​շարժումների դասերից, որտեղ ծառայել է որպես Չավեսի վարչակազմի խորհրդական եւ եղել է Centro Internacional Miranda- ի տնօրենը: Շարունակություը` անգլերենով

 

Winner of the 2013 Liberator’s Prize for Critical Thought

Over the last few decades Marta Harnecker has emerged as one of Latin America’s most incisive socialist thinkers. In A World to Build, she grapples with the question that has bedeviled every movement for radical social change: how do you construct a new world within the framework of the old? Harnecker draws on lessons from socialist movements in Latin America, especially Venezuela, where she served as an advisor to the Chávez administration and was a director of the Centro Internacional Miranda.

A World to Build begins with the struggle for socialism today. Harnecker offers a useful overview of the changing political map in Latin America, examining the trajectories of several progressive Latin American governments as they work to develop alternative models to capitalism. She combines analysis of concrete events with a refined theoretical understanding of grassroots democracy, the state, and the barriers imposed by capital. For Harnecker, twenty-first century socialism is a historical process as well as a theoretical project, one that requires imagination no less than courage. She is a lucid guide to the movements that are fighting, right now, to build a better world, and an important voice for those who wish to follow that path.

An excellent book, simple to read, very didactic, very easy to understand or to use as a reference point for what has occurred in Latin America over the last fourteen years … It is a book that can be read quickly, that does not require a dictionary, nor does the reader have had to have read Gramsci or Hegel to understand it. However, it is obvious that, while she is able to easily explain these issues, each reflection demonstrates Marta’s ability to process an accumulation of knowledge and convert it into something concrete.

—Álvaro García Linera, Vice-President of Bolivia

A book that, without a doubt, was written to be studied, to learn from, and to directly influence the current and future decisions and actions of the Bolivarian revolution.

—Nicolás Maduro, President of Venezuela

With her characteristic combination of optimism and patience, concrete analysis and utopian longing, Marta Harnecker has provided us with an essential guide for both assessing Latin America’s left turn—its groundbreaking accomplishments and often overwhelming impediments—and more importantly for charting a path forward. This book is of global importance.

—George Ciccariello-Maher, author, We Created Chávez: A People’s History of the Venezuelan Revolution

Practice has without a doubt surpassed theory in Latin America, therefore Marta Harnecker’s analysis based on developments in the region comes at the right moment. She works through the main social struggles and the construction of alternatives in many countries of Our America to develop a theoretical analysis of twenty-first century socialism. As one of the actors building Buen Vivir in Ecuador, I am happy to find in Marta’s book this theoretical reflection, based on the practice of a true militant and activist.

—María Fernanda Espinosa Garcés, poet and Minister of National Defense of Ecuador

A theoretical reflection rooted in the problems and struggles of the people; one that accompanies their struggles and provides them with weapons to help clarify their problems, resolve them, and advance along the path of building a socialist society.

—Carmen Bohórquez, coordinator of the Network of Intellectuals and Artists in Defense of Humanity, Venezuela

Marta Harnecker is the author of over eighty books and monographs in several languages, including Understanding the Venezuelan Revolution. She has been director of the Memoria Popular Latinoamericana research center in Havana, Cuba and the Centro Internacional Miranda in Caracas, Venezuela. Harnecker was born in Chile, studied with Louis Althusser in the 1960s, and edited the magazine Chile Hoy (Chile Today) during Salvador Allende’s Popular Unity government.

Բաժին՝ Գրադարան

Իրանի դեմ հերթական քայլերի շրջանակում ԱՄՆ-ի կառավարությունը Իրանին դասել է թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով չհամագործակցող երկրների շարքում:

ԱՄՆ-ի պետքարտուղարության տարեկան զեկույցում ասված է, որ Իրանը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով չի համագործակցում միջազգային կառույցների հետ: 

2000 թ.-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատված «Մարդու թրաֆիքինգի զոհերին պաշտպանելու» անվան վավերացված օրենքի համաձայն Վաշինգտոնին արգելվում է օգնություն ցուցաբերել այն երկրներին որոնք չեն համագործակցում մարդու թրաֆիքինգի դեմ պայքարում:

Մարդու թրաֆիքինգը  ցավալի  երևույթ է միջազգային ասպարեզում: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարույունը պետք է նախքան այդ զեկույցը հրապարակելը  հետդարձ հայացք նետի ԱՄՆ-ի անցյալին: Այնպես որ իր վատ անցյալով չփորձի այլ երկրներին մեղադրել թրաֆիքին մեջ:

Միացյալ Նահանգները պատմական այն պայմաններում իր անկախությունը հռչակեց, երբ ավելի վաղ այդ տարածքում բնակվում էին կարմրամորթները: Եվրոպայից գաղթած սպիտակամորթները օկուպացրեցին տեղի իսկական բնակիչների տարածքները և պատերազմ հրահրեցին նրանց դեմ: Այդ պատերազմների հետևանքով կործանվեցին բնիկների վաղեմի քաղաքակրթությունն  ու ոչնչացվեց նրանց սերունդը իսկ մնացածները գերեվարվեցին սպիտակամորթների կողմից:

Գաղթականները Ամերիկա մուտք գործելուց հետո տարածեցին ստրկատիրությունը նոր աշխարհամասում, որը տևեց բազում տարիներ: Այժմ երբ ավարտվել են ռասիստական պատերազմները, դարձյալ ԱՄՆ-ում մարդիկ արժևորվում են ստրակատիրական կարգերը ռասիստական չափանիշերով: ԱՄՆ-ի պատմությունը լեցուն է մարդու իրավունքների ոտնահարման և թրաֆիքինգի բազմաթիվ դեպքերով:  

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան 100 հազար անչափահաս աղջիկներ սեռական ստրկության են ենթարկվում: Մայրաքաղաք Վաշինգտոնում պատանի աղջիկներ վաճառվում են սեռական ստրկության նպատակով: 

Զեկույցների համաձայն՝ տարեկան 3 միլիոն մարդու թրաֆիքինգի 50 տոկոսը կատարվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում: 

Մարդու թրաֆիքինգի ազգային հետազոտության կենտրոնը NHTRC ևս հաստատել է  այդ տվյալները: Սրանք այն իրականություններն են, որոնք ԱՄՆ-ը չի կարող հերքել: 

Մարդու իրավունքների պաշտպանի հավակնորդության դրոշակակիրը այն երկրներն են, որոնք համարվում են մարդու իրավունքների գլխավոր ոտնահարողները: 

Անկասկած նման զեկույցներ հրապարակելով և անհիմն մեղադրանքներ հնչեցնելով  ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը:

«Մեր պարտավորությունները Իսրայելի նկատմամբ սրբազան են»

Բարաք Օբամա, ԱՄՆ-ի նախկին նախագահ

 

 

 

Արևմուտքը մարդու իրավունքները վեր է հռչակել ազգերի, կրոնական և այլ համայնքների ու կազմակերպությունների իրավունքներից: Դրա հետ դժվար է չհամաձայնել, քանի որ, պաշտպանելով առանձին վերցված մարդուն, պաշտպանության տակ է առնվում մարդկությունը: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ հռչակագիրը` հռչակագիր, իսկ իրականում մարդկություն կոչվածն առավել քան անպաշտպան է, քանի որ իրավունքներն ավելանում, պակասում կամ նույնիսկ վերանում են` կախված ազգային պատկանելությունից, դավանանքից, գաղափարական

նախասիրություններից և այլ հակումներից,  նաև ուժի կամ շահի հրամայականից: Արդարին մրոտում են, հալածում, մեղավորին հովանավորում, փայփայում: Հետխորհրդային անապատի միակ օազիս Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վարկաբեկում են, մինչդեռ մարդկային ցեղի թշնամի, աստվածամարտ Միխայիլ Գորբաչովին փառաբանում:

Ալբան բռնարարներին հերոսացնում են, սերբերին կրկին ու նորից խաչում: Ռադովան Կարաջիչին, որն իրեն նվիրել էր Բալկաններում խաղաղության հաստատմանը, երբևէ չէր մասնակցել ռազմական գործողությունների, հարյուրհազարարավոր մարդկանց կյանք էր փրկել, սերբ հուդաները հանձնեցին իրենց ազգի, պետության թշնամիներին: Իսկ ալբանացի մարդասպան Հաշիմ Տաչիին, որին ոչ այլ ոք, քան Հաագայի դատաստանի գլխավոր էկզեկուտոր Կառլա դել Պոնտեն մեղադրեց ներքին օրգանները վաճառելու նպատակով երեք հարյուր երիտասարդ սերբ սպանելու համար, դարձավ բռնազավթված Կոսովոյի նախագահ ու ցանկալի հյուր Սպիտակ և մյուս, նույնքան ճեփ-ճերմակ տներում:

Արյունոտ Սումգայիթն ու Բաքուն անմիջապես սուզվեցին Լեթայի ջրերում, ավելի խորը, քան 1915 թվականի Մեծ Եղեռնը, իսկ թուրքական հրոսակներին դիմակայող հայերը մինչ օրս կանգնած են «իրավապաշտպանների» բկին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած հրեաները նահատակի կարգավիճակ ունեն և օրավուր աճող նյութական ու բարոյական փոխհատուցում են ստանում, մինչդեռ միլիոնավոր այլազգիներ այդպես էլ մնում են սոսկ վիճակագրական տվյալներ:

Չնայած ազգությունը հասարակական հարաբերություններում կարևոր դեր չունի, այնուամենայնիվ, ինչպես և կրոնը, հաճախ է օգտագործվում հակամարտություններ հրահրելու համար, որոնք, իբրև կանոն, անողոք են ու հարատև: Ազգային խտրականությունը բնորոշում են ապարտեիդ, ռասիզմ, շովինիզմ հասկացությունները, մինչդեռ հրեայի վերաբերյալ օգտագործվում է մի քանի առումով սխալ հակասեմիտիզմ բառը: Նախ` մարդիկ ոչ թե հրեաների սեմական ծագմանն են դեմ, այլ նրանց գաղափարախոսությանը` սիոնիզմին, որը ՄԱԿ-ը բնութագրել է որպես ծայրահեղ ռասիզմ, շովինիզմ: Հետևաբար դա հակասիոնիզմ է, նույնպիսի գաղափարական ընդդիմություն, ինչպիսիք են հակակոմունիզմը, -իմպերիալիզմը, -գլոբալիզմը: Երկրորդ` սխալ է հակասեմիտիզմ հասկացությունը կապել բացառապես հրեաների հետ, քանի որ նրանք միակ սեմիտը չեն:

 Ինչ մեղք են գործել ներկայումս ողջ, առավել ևս պատմության գիրկն անցած հաբեշը, բաբելացին, փյունիկցին, ասուրը կամ նույն հրեան` սեմական լինելով: Ոչ մի: Երրորդ` հրեաների միայն մի քանի տոկոսը սեմական ծագում ունի, մնացածը` գրեթե 95% -ը, սերում է թյուրք-խազարական ցեղերից: Հասկացությունների նենգափոխումը հասցրել է զավեշտի. սեմիտ պաղեստինցին միաժամանակ երդվյալ հակասեմիտ է: Ծագումն ինքնին չի կարող դժգոհության առիթ լինել, առավել ևս որպես հանցանք ընկալվել: Սակայն այն նաև չի ենթադրում առանձին վերցված ազգի անմեղսունակություն կամ մեղքերի թողություն հավիտյանս հավիտենից:    Հակասիոնիստ հասկացությունը փոխարինելով հակասեմիտով` հասարակական գիտակցության մեջ այն ամրագրել են որպես թշնամանք բացառապես հրեա ժողովրդի նկատմամբ` վերջինին տարանջատելով Սեմից սերած ազգերի հանրությունից: Բացի դրանից` այդ նենգ հնարքի օգնությամբ բնականոն գաղափարական վեճը տեղափոխել են գերզգայուն ազգամիջյան ոլորտ:

 Եթե նկատի ունենանք, որ կան նաև հրեության հետ արյունակցական կապ չունեցող, այսինքն` ծագումով ոչ սեմիտ սիոնիստներ, ապա հակասեմիտիզմը վերջնականապես է իմաստազրկվում: Սիոնիզմի ընդդիմախոսին հակասեմիտ անվանելով` նրան մեղսագրում են չպատճառաբանված, հակաբնական չարություն, այսինքն` մոլագարություն: Չէ որ ողջամիտ էակը չի կարող մարդուն ատել ազգային պատկանելիության համար:

  Այդ անհիմն մեղադրանքի նպատակը ահաբեկելն է. եթե չես ցանկանում հակասեմիտի, այսինքն` հոգեկան, բարոյական շեղում ունեցողի համբավ վաստակել, ապա անտրտունջ ընդունիր այն ամենը, ինչ ասում և անում են առանձին վերցված «սեմիտներն»  ու նրանց հովանավորները:

 Մարդկության պարսավելի պատմությունը լի է ազգային խտրականության, այլատյացության, էթնիկ խմբերի բնաջնջման փաստերով, սակայն երբևէ հականեգրիզմ, հակահնդիկիզմ, հակահայիզմ և նման այլ բառեր տարածում չեն ստացել: Իսկ այ «հակասեմիտիզմն»  ինքնագոհ սավառնում է մոլորակի վրա` ամենևին չնեղվելով սեփական անհեթեթությունից:

Սիոնիստները ոչ միայն շրջանառության մեջ են դրել այդ արհեստական հասկացությունը, այլև խրախուսում են, այսպես կոչված, չափավոր հակասեմիտիզմը, քանի որ այն մեծապես նպաստում է հրեաների համախմբմանն ու կառավարմանը: Այդ նպատակով նույնիսկ կեղծ հայրենասիրական հակասեմական խմբեր են ստեղծվում: Իբրև կանոն` իշխանությունները չափազանց հանդուրժող են դրանց նկատմամբ, իսկ զանգվածային լրատվամիջոցները` խիստ բարեհաճ:

 «Պամյատ»-ի տիպի կազմակերպությունների վայ-պատրիոտների բիրտ գործելակերպը, գռեհիկ արտահայտությունները, զորօրինակ` խփիր ջհուդներին, փրկիր Ռուսաստանը, հրեաներին համախմբելուց բացի ու առավել, վարկաբեկում են ազգային գաղափարը, հայրենասիրությունը:

 Հրեաների հալածանքների մասին տարփողելով` սիոնիստները հետապնդում են մի քանի նպատակ: Նախկինում դա հուդայական պետության անհրաժեշտության հիմնավորումն էր: Անցյալ դարի դեռևս քսանական թվականներից հակահրեական հռետորությամբ աչքի ընկած Ադոլֆ Հիտլերը ցանկանում էր ոչ միայն Գերմանիան, այլև ողջ Եվրոպան «մաքրել»  հրեաներից: Նրա կենսագիրները դա բացատրում են հրեա նախնիների նկատմամբ ունեցած ատելությամբ: Գրեթե բոլոր աղբյուրները միակարծիք են, որ Հիտլերին ֆինանսավորել, իշխանության են բերել հրեա մագնատները, բանկիրները: Սիոնիստները Հիտլերին խոստանում են ամեն կերպ աջակցել հրեաների արտաքսմանը` պայմանով, որ իշխանություններն ապահովեն նրանց կյանքի, ունեցվածքի անձեռնմխելիությունը:

 Պետական մակարդակով իրականացվող հակահրեական քարոզչության ու սպասվող ջարդերի մասին համառորեն պտտվող լուրերի առաջացրած վախի ու անասելի խուճապի պայմաններում սիոնիստները զանգվածաբար տեղահանում էին հրեաներին և վերաբնակեցնում Պաղեստինում: Սակայն ոչ բոլորին էր հրապուրում մերձավորարևելյան մշուշոտ ապագան, և առավել շրջահայացները գերադասեցին տեղափոխվել ապահով ու հեռանկարային Ամերիկա, Ավստրալիա, Կանադա:

Խրախուսվող հրեատյացության մթնոլորտում, հարկավ, անհնար էր լիովին վերահսկել իրադրությունը և բացառել բռնությունները: Որոշ հրեա գործիչներ կտրականապես դեմ էին ժողովրդի տառապանքների գնով պետություն ստեղծելու գաղափարին: Սակայն հաղթեցին սիոնիստները, որոնց հաջողվեց դեռևս երեսունական թվականներին հրեաներին զանգվածաբար տեղափոխել Պաղեստին, իսկ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց հիմնել ազգային պետություն: Այնպես որ, Իսրայելի ստեղծման գործում Հիտլերի ավանդն անուրանալի է:    Ներկայումս սիոնիստները հակասեմիտիզմի ուրվականով շարունակում են սնուցել իրենց ազգի նահատակության առասպելը` մեծապես նպաստելով Իսրայելի բնակչության աճին, հրեության բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանը: Աղետաբեր «վերակառուցումից» ևս շահեցին բացառապես սիոնիստները: Ոչ միայն նյութապես: Խորհրդային Միությունից գրեթե մեկ միլիոն մարդ գաղթեց Իսրայել:

 Այսօր այդ պետության բանակի անձնակազմը գրեթե 80 տոկոսով համալրված է ԽՍՀՄ -ի ծայրամասերի հիմնականում անապահով ընտանիքներից սերած խառնածիններով:

 Ի տարբերություն Իրանի, որևէ պետության ղեկավար երբևէ Իսրայելին չի սպառնացել: Ավելին, բոլորը գերադասում են ամեն պահ ի ցույց դնել իրենց հավատարմությունը սիոնիզմին: Ճիշտ է, ոչ այդքան տառացիորեն, ինչպես արեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` հայտարարելով. «Արաբական հեղափոխություններն Իսրայելի և ԱՄՆ-ի համար դրական, եզակի շանս են... Մեր պարտավորություններն Իսրայելի նկատմամբ սրբազան են»: Այսինքն` խոստովանեց օտար պետությանը զինվորագրված լինելը: Ախտանշականն այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավում ոչ մեկը չընդվզեց այդ հակապետական դիրքորոշման դեմ, ինչից պետք է եզրակացնել, որ Իսրայելին ծառայում է ոչ միայն նախագահը, այլև ԱՄՆ-ի ողջ պետական մեքենան:

Անպատկառ երեսպաշտություն է տարբեր մայրցամաքներում իրականացվող զավթողական գործողությունները, պետությունների քայքայումը, բնակչության սպանդը ժողովրդավարացում ներկայացնելը, այն դեպքում, երբ այդ ամենը ծառայում է բացառապես վերազգային, հիմնականում հրեական ընկերությունների գերշահույթի ապահովմանը: Միայն Իրաքում ու Աֆղանստանում մղած անօրեն պատերազմների վրա ԱՄՆ-ն արդեն ծախսել է մեկ ու կես տրիլիոն դոլար: Նման աստղաբաշխական գումարներով այդ երկիրը կարող էր իր ողջ գոյության ընթացքում անսպառ քանակությամբ վառելիք գնել: Բացի դրանից` դոլար տպող մեքենան անխափան աշխատում է, և հարկ եղած դեպքում գրոշ արժեցող, ոչնչով չապահովված այդ կանաչ թղթի տոննաները կփոխարինվեն նավթի միլիոնավոր բարելների հետ:

 Կասկածից դուրս է, որ առնվազն հարյուր տարի առաջ սիոնիզմն արդեն զգալի ուժ էր Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Թուրքիայում, իսկ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո  նաև Ռուսաստանում: Սիոնիստները վերահսկում էին այդ պետությունների տնտեսությունը, ֆինանսները, առևտուրը, հրատարակչությունները, տեղեկատվական կարևորագույն միջոցները` աստիճանաբար վերածվելով համաշխարհային քաղաքականության շարժիչ ուժի: Չնայած նրանց դիրքերը ներկայումս առավել քան ամուր են, սակայն գնալով ավելի աչալրջորեն են վերահսկում մոլորակը` յուրայինի ամեն քննադատություն որակելով այլատյացություն` դրանից բխող բարոյական, արդեն նաև քրեական պատասխանատվությամբ:

 Ոչինչ անպատիժ չեն թողնում: Ամեն խուլիգանական արարքի առնչությամբ բարձրացնում են «հանրային ցասման» ալիք` երկրի առաջին դեմքերի գլխավորությամբ: Վերջինները խստագույնս դատապարտում են «հակասեմիտական» դրսևորումը` կրկին ու կրկին հավաստելով իրենց ենթակայությունը վերպետական ուժերին:

 Տերպետրոսյանական հայատյաց թիմը տարիներ շարունակ ներազգային թշնամանք է հրահրում, սակայն հելսինկյան մանկլավիկները դա չեն «նկատում»: Նրանք զբաղված են խիստ շահավետ բիզնեսով. Գոյություն չունեցող հակասեմիտիզմի փնտրտուքներով: Եվ գտնում են:

 Հակասեմիտական բանսարկությունների մկան եռուզեռը ժամանակ առ ժամանակ ոչ միայն գործի է գցում մեր «անկախ» դատաիրավական համակարգը, այլև օգնության է կանչում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատժիչ աջը: Իրավապաշտպաններից և ոչ մեկը «չնկատեց», երբ Կոսովոյում ալբան զավթիչները ՆԱՏՕ-ի հովանու ներքո պղծեցին, թալանեցին, հողին հավասարեցրին սերբական տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, երբ բռնազավթված Նախիջևանում թուրք ասկյարները ջարդուխուրդ արեցին հայկական հազարավոր անկրկնելի հուշակոթողներ: Ինչ ենք քարերից խոսում:

 Աշխարհը կույր ու համր էր թե անցած դարասկզբին Արևմտյան Հայաստանը սպանդանոցի վերածած դավանափոխ հրեա երիտթուրքերի, թե դարավերջին նրանց գործը շարունակող ադրբեջանցի թուրքերի օրոք: Իսկ դուք ասում եք` անտիսեմիտիզմ:

Իսրայելը, հրեական հազարավոր կազմակերպություններ թուրքերի հետ ձեռք ձեռքի գործում են Հայաստանի դեմ, իսկ մենք բերանբաց լսում ենք նրանց մեղրածոր ստերը: Հյուրախաղորդ ռաբբիի ոչինչ չարժեցող խոսքի դիմաց էլ պատրաստ ենք ազգովին ծառայել նրա երկրի հզորացմանը: Հանուն ինչի: Հանուն նրա, որ Իսրայելի ներկայացուցիչները մեր երեսին շպրտեն, թե Հոլոքոստը ցեղասպանություն է, իսկ 1915 թվականի Մեծ Եղեռնը չի համապատասխանում այդ բնորոշմանը:

 Մի դար էլ չանցավ հայոց աննախադեպ ու բացառիկ աղետից և Իսրայելի Կնեսետում բարեհաճեցին հիշել այդ մասին: Ինչպիսի~ պատիվ հայոց նահատակներին, ինչպիսի~ սփոփանք ողջերիս: Մեր բոլոր հեռուստաընկերությունները խանդաղատալի երախտագիտությամբ տարփողեցին այդ «ցնծալի» լուրը:

 Հրեաները որևէ առնչություն չունեն Երուսաղեմի փառքի հետ, սակայն Իսրայելը հավակնում է սուրբ քաղաքի միահեծան տիրակալության` միաժամանակ ամեն կերպ նսեմացնելով քրիստոնեությունը: Երուսաղեմն արժևորվել է բացառապես Քրիստոսով, իսկ համամարդկային ուխտատեղի է դարձել և մնում է այդպիսին ոչ թե հուդայականների, այլ ուղղափառ, կաթոլիկ, Հայ առաքելական եկեղեցիների հավատավորների շնորհիվ, որոնք իրենց միջոցներով, ուժերով են կառուցապատել սրբաշունչ քաղաքը` սիրով ու  երկյուղածությամբ պահպանելով Փրկչի ոգին, Նրա ոտնահետքերը: Մասնավորապես, հայերին է պատկանում հին Երուսաղեմի տարածքի մեկ քառորդը, որտեղ նրանք ունեցել են 72 սրբատեղի, իջևանատներ, օթևաններ: Դրանցից այսօր կանգուն են միայն 15-ը, որոնք էլ Իսրայելի վարած քաղաքականության հետևանքով բռնազավթման կամ ոչնչացման վտանգի տակ են:

 Հրեական պետության հայտնվելով` Մերձավոր Արևելքը դարձել է վառոդի տակառ: Պաղեստինցի պատանու շպրտած քարին անմիջապես արձագանքում են իսրայելական հրթիռները, տանկերը, ռմբարկիչները: Իրաքի բռնազավթումով ու մասնատումով Արևմուտքը ձեռնամուխ եղավ Իսրայելի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը: Նույնը արեց Լիբանանի, Լիբիայի հետ: Տարաբնույթ հակամարտություններին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ: Եվ ինչ: Ոչինչ: Նշանառության տակ են Սիրիան, մյուս արաբական երկրները, Իրանը:

 Հիմա փորձենք հասկանալ. մի թե հրեության վերնախավը` ֆինանսատնտեսական, քաղաքական, տեղեկատվական հուժկու լծակների տեր համաշխարհային այդ ուժը, որը ոչ միայն քաջատեղյակ է աշխարհի անցուդարձին, այլև առնվազն վերջին հարյուրամյակում ինքն է այն ուղղորդում, թույլ կտար ոչնչացնել իր ժողովրդի վեց միլիոն ներկայացուցչի:

Այդ մասին խոսելն իսկ անլուրջ է, հակառակ դեպքում հարկ կլինի ընդունել, որ հրեաները մոլորակի ամենաանօգնական ազգն են, այնինչ անհերքելի փաստ է, որ նրանք մյուս ժողովուրդներից շահավետորեն տարբերվում են ոչ միայն աստղաբաշխական հարստությամբ, անսահման հնարավորություններով, այլև, ամենակարևորը, լիակատար պաշտպանվածությամբ: Ինչ-որ մեկը դիպուկ նկատել է, որ եթե հրեայի ոտքը Մոսկվայում տրորես, Նյու Յորքի բոլոր հրեաները ցավից կճչան:  Եվ, իրոք, անհատներն ու հրեական կազմակերպություններն արել և անում են անհնարինը, որպեսզի ուղղափառ հրեայի ունքն անգամ չծռվի: Երկրագնդի ամեն անկյունում նրանց հաջողվում է վաղօրոք ապահովագրել յուրայինի ոչ միայն կյանքը, այլև ունեցվածքը: Ինչպես արդեն նշեցինք, Եվրոպայի, առաջին հերթին Գերմանիայի հրեաները պատերազմից տարիներ առաջ զանգվածաբար հեռացել են: Նույնիսկ «հակասեմական» Խորհրդային Միությունը, հոգալով հրեաների անվտանգության մասին, նրանց տեղափոխեց խորը թիկունք` Ուրալ, Ղազախստան, Միջին Ասիա, Անդրկովկաս:

 Ռայխը սանձազերծել էր մի պատերազմ, որն անողոքաբար լափում էր նրա մարդկային ու տնտեսական ներուժը: Գերմանիայի բոլոր մարտունակ քաղաքացիները ռազմաճակատում էին: Թիկունքում աշխատուժի հսկայական պակաս կար, որը լրացվում էր ռազմագերիների հաշվին:

 Վերջինները ներգրավված էին արտադրության, գյուղատնտեսության, սպասարկման ոլորտներում: Գերիները մեծ արժեք են պատերազմող կողմերի համար: Անկարելի է, որ միլիոնավոր մարդկանց գերեվարեն, հարյուրավոր կիլոմետրեր տեղափոխեն, որպեսզի գազախեղդ անեն:

ԱՄՆ-ը հրաժարվեց մահապատժի համար գազախուց օգտագործել, քանի որ դրա սպասարկումը բարդ էր ու անձնակազմի համար վտանգավոր: Այսինքն աշխարհի ամենահարուստ ու հզոր պետությունը խաղաղ պայմաններում, այն էլ հազվադեպ, նման «շռայլություն» չէր կարող թույլ տալ, իսկ պատերազմող Գերմանիան դա անում էր տարիներ շարունակ:

 Անհնար է համեմատության եզրեր գտնել Օսմանյան կայսրության վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի տարածքում մի կերպ գոյությունը քարշ տվող հայերի ու եվրոպական խոշոր քաղաքներում բնակվող հրեաների կարգավիճակի, իրավունքների, կարողությունների միջև: Հայերը թուրքական պետության  ամենահալածյալ ու իրավազուրկ հպատակներն էին` աշխարհից կտրված, ամեն ինչից անտեղյակ, տեղաշարժվելու իրավունքից զուրկ: Չնայած Թուրքիայի կառավարությունը հասկանում էր, որ մեր ժողովրդի ճակատագիրն աշխարհին չի հետաքրքրում, այնուամենայնիվ չէր ցանկանում, որ հայության ոչնչացման ծրագիրը գաղտնազերծվի: Դա էր պատճառը, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ խոշոր քաղաքներում կոտորածները զանգվածային բնույթ չստացան: Բացի դրանից` որոշ հայեր, թուրք պաշտոնյաների կամ արտասահմանյան ներկայացուցիչների հետ ունեցած կապերի շնորհիվ տեղեկանալով թուրքերի պլանների մասին,  կարողացան երկրից դուրս գալ: Մի մասն էլ, փրկագին վճարելով, խուսափեց ոչնչացումից:

 Թուրքիան, գործի դնելով կանոնավոր բանակը, քուրդ, չեչեն, չերքեզ հրոսակները, չկարողացավ հայերի բնաջնջման ծրագիրն ամբողջությամբ ի կատար ածել. ժողովրդի մի մասն այնուամենայնիվ փրկվեց:

Այդ ինչ միջոցներով էր մի քանի ճակատով պատերազմող Գերմանիան հավաքում ու ոչնչացնում այլ պետությունների վեց միլիոն քաղաքացիների, որոնք առավել արտոնյալ էին, քան պետականաստեղծ ազգերը, քանզի վայելում էին ոչ միայն իշխանությունների, այլև սիոնիստներին պատկանող կամ նրանց ենթակա բանկերի, լրատվամիջոցների հովանավորությունը:

Վեց միլիոնի հետ խաղ եք անում: Գերմանիան չէր կարողանա դա իրականացնել, եթե անգամ շատ կամենար ու ջանար: Հրեության ղեկավարությունը երբեք նման բան թույլ չէր տա: Սա է վճռորոշ փաստարկը. թույլ չէր տա և չի տվել:

 Երկրորդ համաշխարհային պատերազմը գերմանացիների ու հրեաների միջև չէր: Հարյուր միլիոնավոր մարդիկ էին հայտնվել այդ դժոխքում` զոհվել, գերի ընկել, մահացել հիվանդությունից, սովից: Տարբեր ազգերի, առաջին հերթին սլավոնների, գերմանացիների մարդկային ու նյութական կորուստների տիեզերական մասշտաբներն անհամեմատելի են հրեականի հետ, սակայն սիոնիստները ստիպում են մոռացության տալ համամարդկային աղետը և սգալ բացառապես իրենցը: Նրանք հրեաներին դուրս են դրել մարդկությունից` ապահովելով պաշտպանվածության բազմամակարդակ համակարգ` այդ ամենի հետ անհամատեղելի վեցմիլիոնանոց Հոլոքոստը ներկայացնելով որպես աքսիոմա, որը  կարիք չունի ապացուցման և ենթակա չէ հերքման: Բացարձակ անձեռնմխելիություն վայելող աշխարհակալ ազգը մտել է մոլորակի միակ զոհի կերպարի մեջ և մտադիր չէ դուրս գալ: Չնայած նրանք անընդհատ կեղծախոսում են, այսպես կոչված, հակասեմիտիզմից, սակայն երբևէ բանավեճի մեջ չեն մտնում: Ոչ մի հրապարակային քննարկում: Միայն դատապարտում, պատիժ:

Աշխարհում պաշտպանված են «ընտրյալ» փոքրամասնությունները, իսկ մեծամասնության տերը` Աստված: Հրեաների, աղանդավորների, սեռական փոքրամասնությունների շահերը սպասարկում են և վարկատու, և պարտապան երկրների իշխանությունները:   Կաթոլիկներին հովանավորում է Հռոմի պապը: Մահմեդականների փրկության, հաճախ նաև կործանման գինը որոշում են նավթի բարելներն ու Ալլահի զինվորները: Մինչդեռ բոլորը հավասար են Աստծո, պետք է հավասար լինեն նաև օրենքի առջև: Ամեն ժողովուրդ իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը, առավել ևս իր տանը. ոչ միայն հրեան, այլև սերբը, հայը, արաբը, պարսիկն ու բելոռուսը: Ոչ մեկը չպետք է վիրավորի մյուսի ազգային  արժանապատվությունը. ոչ Աստծո ընտրյալի, ոչ Բարձրյալի լքվածի: Այնպես որ, եթե իրավունքներ եք պաշտպանում, ապա ոչ միայն սեփական մարդու: Եթե պատժում եք ազգային խտրականության համար, ապա ոչ միայն «անտիսեմիտին»: Այլապես, մինչ ոմանք ոսկեզօծում են իրենց զրահապատ տանիքները, մյուսներին դուրս եք հանում տանից, քշում ճամփեզր:

                                                                                                     ՄԱՐԷ  "Համայնք"

 

Բաժին՝ Աշխարհում

Խորհրդային Հայաստանի բարձրագույն ղեկավարները, լինելով կոմունստական գաղափարախոսության նվիրյալներ, միաժամանակ ջերմ հայրենասերներ և ազգային մեծ գործիչներ էին։ Մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի հիմնական, ելակետային դրույթներից մեկը բոլոր ազգերի ու ժողովուրդների իրավահավասարությունն է, եղբայրությունն ու փոխօգնությունը, բոլոր ազգերի ինքնուրույնությունը և ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ սեփական անկախ պետության կազմավորումը։

Կոմունիստները եղել են նաև ինտերնացիոնալիստներ, բոլոր ազգերի ու ժողովուրդների միասնության և համերաշխության գաղափարի նվիրյալներ։ Նրանք դեմ են եղել միայն ազգայնամոլական բիրտ դրսևորումներին, երբ ոմանք չընդունելով բոլոր ազգերի իրավահավասարության գաղափարը, սեփական ազգին վեր են դասել այլ ժողովուրդներից և դարձել են մոլի, կույր ազգայնամոլներ։ Այդ «կծու», «թունդ» նացիոնալիզմը, որի վատթարագույն տեսակը ֆաշիզմն է, միշտ էլ մեծագույն չարիք է եղել բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։

Խորհրդային Միությունում ինտերնացիոնալիզմն ի սկզբանե եղել է իշխող գաղափարախոսություն։ Սակայն տարիների ընթացքում որոշակի շեղումներ եղել են պետության որդեգրած գաղափարական ուղուց։ Այդպիսի դրսևորումներից էր ԽՄԿԿ 25-րդ համագումարում ԽՄԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Մ․Սուսլովի առաջ քաշած գաղափարը՝ ձևավորել «սովետական ժողովուրդ»։ Այս գաղափարի մի քանի կողմնակիցներ ուզում էին բազմազգ խորհրդային ժողովրդին զրկել ազգային երանգից՝ լեզվից ու հոգեկերտվածքից և ստեղծել միատարր ժողովուրդ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ընդդիմացավ այդ քաղաքականության դեմ, նրանց աջակցեցին վրացիները և այլ ժողովուրդներ, որի արդյունքում այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։

Խորհրդային Հայաստանի առաջնորդներից հսկայական ջանքեր, կամք, արիություն և քաղաքական ճկունություն էր պահանջվում հայ ժողովրդի ինքնությունը, ազգային ոգին, փառահեղ լեզուն, դարերի խորքից եկող հարուստ գրականությունը և մշակույթը պահպանելու համար։ Այդ խնդիրը նրանք արժանապատվությամբ կատարեցին, երբեմն հանիրավի մեղադրվելով կեղծ մեղադրանքներով։

Հատկանշական է, որ Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները 1920 թ․-ից սկսած դիմել են ԽՍՀՄ ղեկավար մարմիններին և պահանջել Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել ապօրինաբար խլված և Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այդ խնդիրն առաջինը ձեռնարկեց Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին նախագահը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը։

Ալեքսանդր Մյասնիկյանը ծնունդով Նոր Նախիջևանից էր, Բելոռուսիայի Կոմունիստական կուսակցության և կառավարության հիմնադիրը, խորհրդային Ռուսաստանի Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարը, Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը։ Նորաստեղծ խորհրդային կարգերն ամրապնդելու համար նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ։ Հետագայում, երբ ստեղծվեց Անդրկովկասի ֆեդերացիան (դաշնություն), Մյասնիկյանը դառնում է կուսակցության Անդրկովկասի կոմիտեի ղեկավարը, անհաշտ պայքար է մղում վրացի ազգայնամոլների՝ Մախարաձեի, Քավթառաձեի, Մդիվանու, ադրբեջանցի ծայրահեղականների դեմ։ Վրաց առաջնորդները պահանջում էին, որպեսզի իրենց հանրապետությունը դուրս գա Անդրֆեդերացիայից և մտնի Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմի մեջ։

Ալ․ Մյասնիկյանի ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը որբերի և գաղթականների, սովի ու համաճարակի մի երկիր էր։ Նա փրկեց հարյուր հազարավոր որբերի ու գաղթականների։ Ալ․ Մյասնիկյանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղը դիտել է իբրև Հայաստանի անբաժանելի մասը և մշտապես պայքարել է այն վերադարձնելու համար։

1921 թ․ հունիսի 12-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության ժողկոմիսարների խորհրդի նախագահ Ալ․ Մյասնիկյանն արել է պաշտոնական հայտարարություն․ «Ադրբեջանի Սոցիալիստական խորհրդային հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը» (Վ․Միքայելյան, Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ․, Երևան, 1992 թ․, էջ՝ 621):

Ալ․Մյասնիկյանի հաստատուն և նվիրական գործունեությունը Անդրկովկասում դադարեցվեց ողբերգականորեն․ 1925 թ․ մարտի 22-ին Ալ․ Մյասնիկյանը, Գ․Աթարբեկյանի և Ս․ Մոգիլևսկու հետ «Յունկերս» ինքնաթիռով մեկնում են Թբիլիսիից Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի Հանրապետության խորհուրդների համագումարին։ Թբիլիսիից ոչ հեռու ինքնաթիռի հրկիզման հետևանքով նրանք և երկու օդաչուն զոհվում են։ Այդ առեղծվածային հրկիզման պատճառները շատերի մոտ տարակուսանք են առաջացնում։

Բացառիկ ազգային նկարագիր է ունեցել Աղասի Խանջյանը։ Նա Վանից էր։ Մեծապես հովանավորում էր հայ մշակույթի մեծ գործիչներին, հատկապես Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին։ Խանջյանը մշտապես բախումների մեջ էր Անդրկովկասի բարձրագույն ղեկավար նշանակված Լավրենտի Բերիայի հետ։

Ցավոք, ԽՄԿԿ-ի մեջ սղոսկել էին ոչ առողջ ուժեր, ովքեր ազգանվեր, հայրենանվեր գործիչների նկատմամբ վարում էին մեկուսացման, ոչնչացման քաղաքականություն։ Այդպես եղավ և Աղասի Խանջյանի հետ, ում ժողովրդականությունը բնավ դուր չէր գալիս Լ․Բերիային ու նրա գործակալներին։ Այդ հակամարտության մեջ որպես պատրվակ օգտագործեցին Հայաստանի Լուսավորության ժողկոմ Ներսիկ Ստեփանյանի, այսպես կոչված, գործը, ըստ որի նա, իբր, ստեղծել էր նացիոնալիստական կուսակցություն և դրանում ընդգրկել Ե․Չարենցին, Ա․Բակունցին և այլ մտավորականների։

Այդ անհիմն մեղադրանքների հիման վրա Թբիլիսիում մեծ բախում տեղի ունեցավ Բերիայի և Ա․ Խանջյանի միջև, որի ընթացքում Բերիան սպանեց Խանջյանին և իր յուրայինների միջոցով լուրեր տարածեց Խանջյանի ինքնասպանության մասին։ Այդ կեղծիքը Ստալինի մահվանից և Բերիայի կալանքից հետո բացահայտվեց։

Գրիգոր Հարությունյան՝ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն էր 1937-1953 թթ․։ Մինչև Հայաստան գալն աշխատել է Վրաստանում, Թբիլիսիի Կոմկուսի առաջին քարտուղարն էր։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Անդրֆեդերացիայի ղեկավար Լ․ Բերիան, սակայն նա երբեք Բերիայի դրածոն չի եղել։ Ընդհակառակը՝ Հարությունյանն առանձնահատուկ թշնամանք է տածել Բերիայի նկատմամբ, քանզի Բերիան Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո մահվան է դատապարտում նրա հարազատ եղբորը, ով Վրաստանի շրջկոմներից մեկի քարտուղարն էր, ինչպես նաև նրա կնոջ եղբորը, ով Վրաստանի կառավարության նախագահի տեղակալն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհի երեք մեծ պետությունների համաժողով հրավիրվեց Պոտսդամում։ Աշխարհի հայությունը մեծ հույսեր էր կապում այդ համաժողովի հետ։ Ստալինն առաջարկել էր շտկել պատմական անարդարությունը և Հայաստանին ու Վրաստանին վերադարձնել Թուրքիայի բռնազավթած հողերը, սակայն Անգլիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը կտրականապես մերժում է այդ առաջարկը, իսկ Մ․Նահանգների նախագահ Գարի Տրումենը պաշտպանում է նրան։

1945 թ․ հոկտեմբերին Գ․ Հարությունյանը մեկնում է Մոսկվա՝ Ստալինի հետ պարզելու հայոց հողային պահանջի և սփյուռքահայերի Հայաստան վերադառնալու հարցերը։

Ստալինը գիտեր, որ հայերը հուսախաբված էին Պոտսդամի համաժողովից հետո։ Նա Գ․ Հարությունյանի մոտ արդարանում է, ասելով, որ պատմական արդարությունը միշտ չէ, որ հաջողվում է վերականգնել, ասում է, որ «մեր դաշնակիցներին ու Թուրքիային հայտնել ենք, որ Խորհրդային Միությունը օրակարգից չի հանում Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջները»։

Գ․ Հարությունյանը Ստալինին հայտնում է սփյուռքի 300 հազար հայերի հայրենիք վերադառնալու ցանկությունը։ Շատ շուտով կառավարությունը որոշում է ընդունում այդ մասին, թեև դրա իրականացման ընթացքը մեծ սխալներով է ուղեկցվում։

Գ․ Հարությունյանը խնդրում է Ստալինին, որպեսզի լուծի նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցը և ներկայացնում է մի նամակ այդ մասին։ Ստալինը բացատրում է Հարությունյանին, որ Խորհրդային Միության տարածքում ևս հեշտ չէ տարածքային հարցերի լուծումը և խորհուրդ է տալիս այդ հարցի շուրջ խորհրդակցել Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ։

ԽՍՀՄ կառավարության 1945 թ․ նոյեմբերի 21-ի որոշումը՝ «Արտասահմանից հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» մեծ ոգևորություն էր առաջացրել հայերի մոտ, ողջունեցին աշխարհի բոլոր հայերը։

Ստալինի մահվանից հետո Գր․ Հարությունյանը սուր հակասությունների մեջ էր ԽՍՀՄ նորանշանակ ղեկավար Ն․Խրուշչովի հետ և ստիպված վատառողջ լինելու պատճառաբանությամբ ազատման դիմում է ներկայացնում։ Սակայն վարկաբեկելու մեծ ցանկությամբ Խրուշչովը նրան մեղադրում է որպես Բերիայի դրածո գործակալի։ Մոսկվայի սադրանքներով Գր․ Հարությունյանի դեմ հանդես են գալիս մի քանի կոփված զրպարտիչներ, հատկապես ավտոտրանսպորտի և ճանապարհաշինարարության նախարար Շմավոն Առուշանյանը և նրա շուրջ համախմբված պաշտոնամոլներ, ինչպես նաև մտավորականության մի քանի ներկայացուցիչներ, ովքեր մոլորության մեջ ընկած աջակցում էին զրպարտիչներին։

Գր․ Հարությունյանի հարցը նախ՝ քննարկվում է Մոսկվայում, ապա տեղափոխվում Երևան։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումում, Մոսկվայի ներկայացուցիչների թելադրանքով բազմաթիվ սուտ ու պատիր մեղադրանքներ են առաջադրվում այդ մեծատառով մարդու, Հայաստանը շենացնող ղեկավարի դեմ և ազատում զբաղեցրած պաշտոնից։

Ցավով եմ նշում, որ այսօր Երևանում գեթ մեկ փողոց չկա, որ կրի Երևանը հիմնովին վերակառուցած ու կերպարանափոխած Գրիգոր Հարությունյանի անունը։

Յակով Զարոբյան․ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել 1960-1966 թթ․։ Ծնվել է Բաթումի մարզի Արդվին քաղաքում։ Զարոբյանները 1914 թ․ ընտանիքով տեղափոխվում են Ուկրաինա և բնակություն հաստատում Խարկով քաղաքում։

1938 թ․ Յակով Զարոբյանն ավարտում է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, որից հետո ընտրվում է քաղաքի կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Կուսակցական աշխատանք է կատարել Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ 1949 թ․ տեղափոխվում է Հայաստան։

Երևանում աշխատում է Կուսկենտկոմում՝ որպես վարչական մարմինների բաժնի վարիչ, ապա ընտրվում է Երևանի քաղկոմի քարտուղար։

1953-58 թթ․ ընտրվել է Կոմկուսի քարտուղար՝ արդյունաբերության գծով, ապա նշանակվել է հանրապետության կառավարության նախագահի առաջին տեղակալ, Կենտկոմի երկրորդ քարտուղար, իսկ 1960 թ․ դեկտեմբերին ընտրվում է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։

Այդ միանգամայն հասուն, փորձառու և հեռատես գործիչն իր աշխատած վեց տարվա ընթացքում կարողացավ լուծել տնտեսական, սոցիալական և քաղաքական այն կնճռոտ հարցերը, որոնք կուտակվել էին հանրապետությունում։ Հայաստանում նոր թափ է ստանում էլեկտրատեխնիկական գործարանների շինարարությունը, հաստոցաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերության օբյեկտների շինարարությունը։ Նրա ջանքերի շնորհիվ լուծվում է Սևանի փրկության խնդիրը՝ սկսվում է Արփա-Սևան 48 կմ երկարությամբ թունելի կառուցումը։ Ստեղծվում է սփյուռքի պետական կոմիտեն, լույս է ընծայվում «Հայրենիքի ձայն» թերթը, թույլատրվում է մինչ այդ արգելված զորավար Անդրանիկին նվիրված գրքի հրատարակությունը, կառուցվում է Երևանի պետական համալսարանի նոր շենքը և շատ այլ հայրենանվեր աշխատանքների սկիզբն է դրվում։

Զարոբյանի գլխավոր սխրանքը 1915 թ․ Հայոց ցեղասպանության հիշատակման վրա դրված արգելքի վերացումն էր, Ցեղասպանության 50-ամյակին ապրիլի 24-ը հայ անմեղ զոհերի հիշատակման օր ընդունելը։ Այդ հարցի առնչությամբ Մոսկվայից Զարոբյանը կարողանում է համաձայնություն ստանալ՝ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող կառուցելու համար։

Ցեղասպանությունից հետո սփյուռքի հայաշատ բոլոր գաղթօջախներում եղեռնի սարսափների հիշատակման օրը սգո արարողություններով նշում էին, հրատարակում էին բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, իսկ Հայաստանում արգելված էր այդ մասին խոսելը, քանի որ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև «բարեկամության և եղբայրության» պայմանագիր էր կնքվել։ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը որակվում էր ազգայնամոլություն և դատապարտվում էր ամենախիստ պատժով։

Այդ անարդարության դեմ ընդվզեց Զարոբյանը և ձեռնամուխ եղավ արդարության վերականգնմանը։ 1965 թ․՝ Ցեղասպանության 50-ամյակի նախօրեին նա մեկնում է Մոսկվա, անձնական հանդիպումներ ունենում Կենտկոմի քաղբյուրոյի բոլոր անդամների և կառավարության անդամների հետ, կարողանում է համոզել նրանց և համաձայնություն ձեռք բերել Ցեղասպանության հիշատակման օրը սգո հանդիսավորությամբ նշելու մասին։

Մոսկվայի այդ որոշումը Հայաստանում ցնծությամբ ընդունվեց։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ցեղասպանության 50-ամյակի օրը Երևանի ոուսանողությունը դուրս եկավ ինքնաբուխ ցույցի, նրանց շարասյուներին միացան նաև անվանի գրողներ, մտավորականներ։

Այդ օրը Երևանի օպերայի և բալետի թատրոնում հրավիրված էր հանդիսավոր նիստ՝ նվիրված Ցեղասպանության 50-ամյակին։ Նախագահում էին Կոմկուսի և կառավարության ղեկավարները։ Նիստը վարում էր ՀՀ գերագույն խորհրդի նախագահ, ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը, զեկուցողը աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանն էր։ Ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։

Հանդիսավոր նիստը դեռ չէր ավարտվել, երբ ցույցի մասնակիցները մոտենում և ցանկանում են դահլիճ մտնել, սակայն ներքին գործերի նախարար Պիսկոնովի հրամանով նրանց ներս չեն թողնում։ Սկսվում են անկարգություններ, երիտասարդները դրսից քարեր են նետում և կոտրում օպերայի վերնահարկի ապակիները։

Այդ միջադեպը ծանր հարված հասցրեց Յակով Զարոբյանին։ Նա խորապես ազդված էր, իսկ նրան շրջապատող կարիերիստները ցնծության մեջ էն, լավ հասկանալով, որ Մոսկվան չի ների Զարոբյանին՝ այդ միջադեպի համար։ Այդպես էլ եղավ։

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բյուրոն անվստահություն հայտնեց Զարոբյանին, այնուհետև նա ազատվեց աշխատանքից և տեղափոխվեց Մոսկվա, իսկ մի քանի տարի անց վախճանվեց։ Սակայն նրա ձեռնարկած գործը հաղթանակեց, կառուցվեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Յակով Զարոբյանից հետո Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Անտոն Քոչինյանը։

Ա․ Քոչինյանը, թեև հիմնավոր բարձրագույն կրթություն չէր ստացել՝ ավարտել էր Երևանի կուսակցական դպրոցը և Մոսկվայի կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը, սակայն օժտված էր կազմակերպչի մեծ տաղանդով։ Նրա կազմակերպչական տաղանդը և մարդկանց հետ աշխատելու ունակությունները դրսևորվեցին, երբ նա անցավ ինքնուրույն աշխատանքի՝ ընտրվելով Երևանի Կիրովի կուսշրջկոմի, ապա՝ Կոտայքի կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Նա աշխատել է նաև Կոմկուսում՝ իբրև կադրերի գծով կենտկոմի քարտուղար, Երևանի նորաստեղծ օկրուգի քարտուղար։

1952 թ․ Քոչինյանը նշանակվում է Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ և այդ պաշտոնը վարում է 14 տարի։ Նա մեծ ներդրում ունեցավ հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացման գործում։

Անտոն Քոչինյանի աշխատանքային ոճը շատ ուշագրավ էր։ Նա «վերևինների» նկատմամբ միշտ սիրալիր էր, «ներքևինների» հետ միշտ ուշադիր և ունկնդիր։ Նա չէր սիրում գրասենյակային աշխատանքը։ Նրա տարերքը ակտիվ աշխատանքն էր Հայաստանի քաղաքներում և գյուղերում, արտադրական ձեռնարկություններում և կառույցներում, կոլտնտեսություններում և սովխոզներում։ Քոչինյանը նաև լավ որսորդ էր, բնապաշտ ու բնության սիրահար։ Ուներ հիանալի հիշողություն, անձամբ ճանաչում էր արտադրության բոլոր ղեկավարներին ու հազարավոր շարքային աշխատողների։ Քոչինյանի միակ սխալը թույլ պահանջկոտությունն էր կադրերի և հովանավորչությունը՝ յուրայինների նկատմամբ, որի համար նա հետագայում խիստ քննադատության ենթարկվեց։

Քոչինյանն, ինչպես իր նախորդները, նույնպես մեծ հայրենասեր էր, առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում աշխատավոր մարդկանց։

1966 թ․ Լեռնային Ղարաբաղից 48 հազար մարդու ստորագրությամբ նամակ է ուղարկվում Մոսկվա, կենտկոմին՝ խնդրելով, որպեսզի ԼՂԻՄ-ը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այդ խնդրանքը Հայաստանում շատերն էին պաշտպանում։ Այդպիսի խնդրանք ներկայացրին նաև Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Սերո Խանզադյանը և այլք։

Բոլոր դիմումներն ու խնդրանքները Քոչինյանը ներկայացնում է միութենական Կոմկուսի քարտուղար Կապիտոնովին, ով այդ մասին զեկուցում էր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին։ Քոչինյանը հանդիպում է քաղբյուրոյի բոլոր անդամների հետ, բացի Սուսլովից, ով այդ ժամանակ արձակուրդում էր գտնվում։

Կենտկոմի քարտուղարությունը, Լ․Բրեժնևի հանձնարարությամբ, Կիրիլենկոյի ստորագրությամբ որոշում է կայացնում՝ հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ քննարկել Ղարաբաղի հարցը և իրենց կարծիքը ներկայացնել քաղբյուրոյին։ Այդ որոշումն ուղարկվում է Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան։

Ադրբեջանի Կոմկուսի կենտոմի առաջին քարտուղար Ախունդովը խուսափում է Ա․ Քոչինյանի հետ հանդիպելուց, մինչև Սուսլովի վերադարձը։

Ախունդովը Սուսլովին ներկայանալով՝ խնդրում է, որպեսզի կենտկոմի քարտուղարությունը հետ պահանջի իր որոշումը։ Սուսլովն, իր հերթին, խորհուրդ է տալիս Ախունդովին հանդիպել Քոչինյանի հետ և հայտնում է, որ կենտրոնական կոմիտեն հետ է պահանջում իր որոշումը։

Հետագայում Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Հեյդար Ալիևը, ով սերտ հարաբերություններ է ստեղծում Բրեժնևի և Սուսլովի հետ, նրանց համոզում է, որ Ղարաբաղի հայերը չեն ուզում դուրս գալ Ադրբեջանի կազմից, որ Ղարաբաղի հարցը բարձրացնում են Հայաստանի ազգայնամոլ ղեկավարները՝ Քոչինյանի անմիջական նախաձեռնությամբ, և պահանջում է, որ այդ հարցը երբևէ չքննարկվի։

Ա․ Քոչինյանը կրկին հանդիպում է Բրեժնևի հետ, ով հայտնում է, որ Ղարաբաղի հարցին կարելի է անդրադառնալ նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Բրեժնևը զանգահարում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Պոդգոռնուն, պահանջում է հեղինակավոր իրավաբանների կարծիքը՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, և այդ հարցը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Հետագայում սահմանադրական հանձնաժողովը մի շարք նիստեր է գումարում, բայց Ղարաբաղի հարցին չի անդրադառնում։ Ա․Քոչինյանն իր հուշերում գրում է, որ իրեն պաշտոնից ազատելուց և կենսաթոշակի ուղարկելուց հետո ոչ ոք չի հետաքրքրվել Ղարաբաղի հարցով։ Մի քանի տարի անց աշխատանքից ազատվում է նաև Պոտգոռնին, և այդ գործը հանձնվում է արխիվ։

Կարեն Դեմիրճյան․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է աշխատել 1974-1988 թթ․։ Խոշոր ներդրում ունի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացման գործում, սակայն իր աշխատած 14 տարվա ընթացքում երբեք չի բարձրացրել Ղարաբաղի կամ Նախիջևանի հարցերը։ Նրա և հանրապետության կառավարության նախագահ, ծնունդով նախիջևանցի Ֆադեյ Սարգսյանի աչքի առաջ լիովին հայաթափվում է Նախիջևանը, բայց այդ հայ առաջնորդները երբեք չբողոքեցին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ապօրինությունների դեմ։

Դեմիրճյանը բազում մեծ ու փոքր հարցեր է լուծել Մոսկվայի հետ, հանդիպումներ է ունեցել կուսակցական շատ ղեկավարների հետ, նրանցից հաճախ է խնդրել Հայաստանին հատկացնել կարագի, մսի, խտացված անասնակերի լրացուցիչ ֆոնդեր, սակայն երբեք չի բարձրացրել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Նախիջևանի հարցը։

Ղարաբաղի ինքնորոշման հարցում խիստ կրավորական և երկչոտ դիրք են գրավել նաև ԼՂԻՄ-ի ղեկավարներ Կևորկովն ու Մելքումյանը։

Կարեն Դեմիրճյանին փոխարինում է Սուրեն Հարությունյանը։ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար աշխատեց երկու տարի՝ 1988-1990 թթ․։ ԽՍՀՄ վերջին ժամանակաշրջանի բարձրագույն ղեկավարներից ոչ ոք այնպիսի լարված ու ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում չի աշխատել, որքան Սուրեն Հարությունյանը։ Այդ երկու տարին Երևանում Հայոց համազգային շարժման բազմահազարանոց միտինգների, գործադուլների, պետական իշխանության մարմինների, նիստերի դահլիճների շրջափակումների, պաշտոնատար անձանց և պատգամավորների վրա բիրտ հարձակումների ժամանակաշրջան էր։ Այդ տարիներին նաև վրա հասավ մեծագույն աղետը՝ Սպիտակի երկրաշարժը, հրատապ դարձան Ադրբեջանից փախստականների ընդունման և այլ հարցեր։ Այս ամենով հանդերձ, ի պատիվ հայ ղեկավարների, Հայաստանում այնպիսի արյունահեղություններ չեղան, ինչպես Վրաստանում և Ադրբեջանում։

Սուրեն Հարությունյանը ԽՍՀՄ-ի բարձրագույն մարմիններում սկզբունքորեն և սրությամբ պաշտպանել է Ղարաբաղի և հայ ժողովրդի շահերը։ Մինչ այդ, Խորհրդային Հայաստանի ղեկավարներից ոչ ոք համամիութենական ամբիոններից նրա պես խիստ չի հնչեցրել հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության, ազգային ազատագրական հարցերը։ 1989 թ․ սեպտեմբերին Կոմկուսի պլենումում, ուր քննարկվում էր կուսակցության ազգային քաղաքականության հարցը, Ս․ Հարությունյանն իր ելույթում խստորեն քննադատեց կուսակցության կենտկոմին, քաղբյուրոյին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդին և կառավարությանն այն բանի համար, որ ըստ պատշաճի չեն զբաղվել ազգամիջյան սուր հակասություններով, քաղաքական գնահատական չեն տվել և չեն կարգավորել դրանք։ 1990 թ․ ապրիլի 6-ին Ս․ Հարությունյանը Հայաստանի Կոմկուսի կենտկոմի պլենումի որոշմամբ ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Պլենումը նրան շնորհակալություն հայտնեց «հանրապետության կուսակցական կազմակերպությունում կատարած աշխատանքի համար» (Ս․Հարությունյան, «Հուշագրություն՝ անցյալի և ներկայի մասին», էջ 245-338)։

Վլադիմիր Մովսիսյան․ Սուրեն Հարությունյանն իր հրաժարականից հետո շատ ազնիվ ու հայրենանվեր գործ կատարեց՝ առաջարկելով կենտկոմի առաջին քարտուղար նշանակել Վլադիմիր Մովսիսյանին, ով տիրող իրադրության պայմաններում լավագույն թեկնածուն էր։ Վլ․Մովսիսյանի թեկնածությունը հավանության արժանացավ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։

Նրա գործունեության առաջին օրերին Մոսկվայից առաջարկեցին Հայաստանում արտակարգ վիճակ մտցնել, բայց առաջարկությունը կտրուկ մերժվեց։ Այդ ժամանակ ժողովրդի մի մասը զինված էր, և բախումը զինվորականների հետ անխուսափելի կլիներ։

Մերժմանն ի պատասխան, Մ․Գորբաչովը հրամանագիր ստորագրեց՝ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմակերպությունների գործունեությունն արգելելու և անօրինական զենք պահելու համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։

Գորբաչովի այդ որոշումը Վլ․Մովսիսյանը բողոքարկեց, քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարությունը վերացրել էր խորհրդային և կուսակցական ղեկավար մարմինները, Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, ուստի առանց այդ հարցերը լուծելու, չէր կարելի ժողովրդին զինաթափել, դա կնշանակեր կործանում։

1990 թ․ հուլիսին տեղի ունեցավ միութենական Կոմկուսի 28-րդ համագումարը, որը քննարկեց Մ․Գորբաչովի հաշվետվությունը։ Համագումարում ելույթ ունեցավ նաև Վլ․Մովսիսյանը և ազգային քաղաքականության բնագավառում կենտկոմի աշխատանքը գահատեց անբավարար։ Նա կենտկոմին մեղադրում էր ազգամիջյան բռնարարքներին քաղաքական և իրավական գնահատական չտալու, Սումգայիթում և այլուր իրականացված վանդալիզմը չդատապարտելու համար։ Ղարաբաղում վերացվել էր մարզի ինքնավարությունը, իսկ մարզային իշխանությունների գործառույթները փոխարինվել էին զինվորական իշխանությամբ։ Նա պահանջեց նաև չեղյալ հայտարարել 1921 թ․ անիրավազոր միջազգային պայմանագրերը՝ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև քաղբյուրոյի 1988 թ․ փետրվարի 21-ի որոշումը՝ ԼՂԻՄ-ի վերաբերյալ։

Վլ․ Մովսիսյանը հայտարարեց նաև, որ ամբողջովին ձախողվել է երկրաշարժի հետևանքների վերացման ծրագիրը։ Հայաստանի 3,5 մլն բնակիչներից մոտ մեկ միլիոնը, ներառյալ 260 հազար փախստականներն արդեն երրորդ ձմեռն անցկացնում էին վրաններում կամ ժամանակավոր կացարաններում։ Նա պահանջեց մշակել և հաստատել երկրաշարժի հետևանքների վերացման պետական ծրագիր, ինչպես նաև ճանաչել փախստականների իրավական կարգավիճակը։

Վլ․ Մովսիսյանը բազմիցս պահանջել է Գորբաչովից՝ արդարացի լուծում տալ ԼՂ հարցին, բայց երբ համոզվեց, որ նա չի ուզում կամ չի կարողանում հարցը լուծել, պաշտոնապես հրաժարվեց միութենական կուսակցության քաղբյուրոյի անդամությունից։

Հետագայում նա ծանր հիվանդացավ և ազատվեց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնից։

Բուժվելուց հետո շարունակեց ազնվորեն ծառայել իր ժողովրդին։ Լինելով փախստականների կոմիտեի նախագահ, ընդունել և տեղավորել է շուրջ կես միլիոն փախստականի։ Նրա ջանքերով ԼՂ-ում կառուցվել և վերականգնվել է 2837 տուն, որոնցում վերաբնակվել է 37 հազար մարդ։

Տարիներ շարունակ նա ՀՀ նախագահի հանձնարարությամբ զբաղվել է Սևանի գերխնդրի և նրա բնական ռեսուրսների վերականգնման հարցերով։

Կազմակերպական բացառիկ տաղանդի տեր այդ գործիչը վախճանվեց մի քանի ամիս առաջ։

Վլադիմիր Մովսիսյանը գրել է սքանչելի հուշագրություն՝ «Հողի ճակատագրով» վերնագիրը կրող, որը կյանքի և իմաստության շտեմարան է ապրողներիս համար։

Սարգիս Խաչատրյան

ՀՀ առաջադիմական կոմունիստական կուսակցության

նախագահի տեղակալ, պրոֆեսոր

Հ․Գ․- Հնուց եկած խոսք կա՝ ընտանիքն առանց այլանդակի չի լինում։ Հայաստանի Երկրորդ Հանրապետության անբասիր և հայրենասեր բարձրագույն ղեկավարների շարքում կար մեկ ազգադավ անձ, ով Լավրենտի Բերիայի բացահայտ դրածոն էր և աշխատեց երկու տարի՝ որպես Հայաստանի Կոմկուսի ղեկավար։ Այդ երկու տարվա ընթացքում հասցրեց կատարել բազմաթիվ բռնարարքներ և չարագործություններ Հայաստանի մտավորականության հանդեպ։

Այդ անձը Ամատունի Սիմոնի Ամատունին էր։

Նա ծնվել էր Գանձակում (Կիրովաբադ), ավարտել էր Մոսկվայի Կարմիր պրոֆեսորների ինստիտուտը, կոմերիտական աշխատանք է կատարել Բաքվում և Թբիլիսիում։

1935 թ․, Բերիայի երաշխավորությամբ, ընտրվել է Հայաստանի Կոմկուսի երկրորդ քրտուղար և աշխատել մինչև Խանջյանի սպանությունը, ապա ընտրվել է Կոմկուսի առաջին քարտուղար։ Նրան հանձնարարված էր մինչև վերջ «բացահայտել» Խանջյանի սխալները և «վերացնել»։

1936 թ․ Բերիայի և Ամատունու ջանքերով ձերբակալվում է լուսավորության ժողկոմ, տաղանդավոր մտավորական Ներսիկ Ստեփանյանը, ում մեղադրեցին որպես հակախորհրդային, ազգայնամոլական, ահաբեկչական ընդհատակյա խմբի ղեկավարի։ Այդ հորինված խմբի անդամներ էին համարվում գրողներ՝ Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, Մահարին, Մ․Արմենը և այլք։ Նրանք կալանավորվեցին և դատապարտվեցին մահվան։

Չփրկվեց նաև չարագործ Ամատունին։ Հայաստանի Կոմկուսին գրած Ստալինի ցասկոտ նամակից հետո կուսշարքերից հեռացվեցին և կալանավորվեցին հարյուրավոր մարդիկ, որոնց թվում նաև Ամատունին։

Նրան տեղափոխում են Մոսկվա, որտեղ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան դատապարտում է մահվան և գնդակահարում է։ Սակայն հետագայում հետմահու արդարացվել է։

Սարգիս Խաչատրյան

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 12:02

Սովետական քաղաքակրթությունը կեղծողներին

Իմ նպատակը չէ դիմել նրանց խղճին, ովքեր ջանք չեն խնայում վարկաբեկելու սովետական քաղաքակրթությունը, սոցիալիզմը, քանի որ դա նրանք երբեք չեն ունեցել։ Չեմ ուզում ընդարձակորեն պատասխանել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում սովետական քաղաքակրթությունը, ինչպիսի՞ն է այսօր նրա նշանակությունը, սովետական քաղաքակրթությունը ընդմիշտ մնացե՞լ է անցյալում, թե՞ նրան է պատկանում ապագան: 

Գիտեմ, որ այս հարցերը շատերին է հուզում, ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին: 
Մեր կյանքում տեղի է ունեցել ոչ միայն հասարակական-քաղաքական կացութաձևի փոփոխություն, այլ կատարվել է հասարակության նոր, մեծ պառակտում: Սկսած 1990-ական թվականներից մեր իրականության մեջ խառնվել է ամեն ինչ: Ստորն ու բարձրը փոխել են իրենց տեղերը: Երկրի ճակատագրի համար խոր, գաղափարական, հույժ կարևոր և սկզբունքային դատողությունների փոխարեն ասպարեզում թելադրողի դիրքի են ձգտում ստորությունն ու զազրախոսությունը: 
Հունից հանված ընթերցող հանրությունը դադարել է հասկանալ, որտեղ է կեղծիքը և որտեղ է ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական ճշմարտությունը, սկսվել է ամեն ինչի այլանդակ սևացումը, և դա ընկալվում է որպես նորմ, ընդհանուր կանոն, ընդօրինակման համար որպես նմուշ և որպես ձեռքբերում, նվաճում: 
Վերը հիշատակված հակառակորդները համառորեն երիտասարդ սերնդին սովետական ժամանակաշրջանը ներկայացնում են համատարած ողբերգություն, այնտեղից հանել են այն ամենը, ինչը մարդկանց ուրախացնում էր, ինչով մարդիկ իրավացիորեն հպարտանում էին: 

Այստեղ ուզում եմ հիշել ռուս նշանավոր փիլիսոփա, այլախոհ Ալեքսանդր Զինովևին, ով սովետական ժամանակաշրջանը անվանել է ռուս և մյուս ժողովուրդների պատմության գագաթը: 

Այսօրվա երիտասարդները պետք է իմանանան ճշմարտությունը սովետական քաղաքակրթության մասին, նրա ունիկալ նվաճումները ուշադրությամբ ուսումնասիրեն և ապագայում լիաչափորեն ստեղծագործաբար օգտագործեն: 

Մեր աչքի առջև աշխարհն արմատապես փոխվում է, խորտակվում են հին պատկերացումները, իրականացվում է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը, ԱՄՆ-ի ձեռքերով գլոբալիզացիան փորձում է ամբողջ երկրագնդին թելադրել իր կամքը: 

Այսպիսի պայմաններում աշխարհում նշանակալիորեն մեծանում է հետաքրքրությունը սովետական քաղաքակրթության նկատմամբ: Դա կապված է աշխարհն ընդգրկած ճգնաժամի հետ, որի փոսում հայտնվել է ավելի քան 200 երկիր: 

Համաշխարհային ճգնաժամից դուրս գալու միջոցների որոնումն անխուսափելիորեն ուշադրություն է դարձնում սովետական փորձի վրա: 
Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր նախընտրական ծրագրում հարկադրված էր խոսել կյանքի առավել չափով մեծ սոցիալիզացիայի մասին, կապիտալը սանձելու գործում պետության դերի ուժեղացման մասին: 

Խոր պրոբլեմների առջև է հայտնվել թվացյալ բարեկեցիկ Եվրոպան: Երբ գրվում էին այս տողերը, 2012 թ. սեպտեմբերի 8-ին արմատական և քաղաքական-տնտեսական վերափոխումների նախապատրաստմանը մասնակցած, ֆինանսների ասպարեզում համաշխարհային առաջատար մասնագետներից մեկը` Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Եվրոպայում կոմունիստական ռեժիմների անկումից հետո հիասթափված, գտնում է, որ այժմ Եվրոպան վերադառնում է կառավարման սոցիալիստական մեթոդին: 

Չեխիայի նախագահն ընդգծել է, որ «այժմ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում հեղափոխական փոփոխություններից և կոմունիզմի անկումից հետո ամբողջ Արևմտյան Եվրոպան վերադառնում է սոցիալիզմին և հասարակության պետական կառավարմանը»: 
Կապիտալիզմի գոյության պատմության 150 տարվա ընթացքում, մասնագետների հաշվարկով, տեղի է ունեցել 12 խոշոր ճգնաժամ` ընդգրկելով աշխարհի մեծագույն մասը: 

20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած երկու համակարգային ճգնաժամերն ավարտվեցին երկու համաշխարհային պատերազմով: Եվ Սովետական Միությունը աշխարհը դուրս բերեց այդ ճգնաժամից, մարդկությանը փրկեց կրախից: 

Սովետական քաղաքակրթությունն ուներ իր բաղկացուցիչ մասը` աներևակայելի հարուստ և ինքնատիպ մշակույթը: 
Իմ կարծիքով սովետական ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը մարդու ներքին զգացողությունն էր: Մարդն ուներ վստահություն վաղվա օրվա համար: Որովհետև նա գիտեր, որ պետությունը նրան կրթություն կտա, կապահովի աշխատանքով ու բնակարանով, կբուժի: 
Ահա այս վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, երբ մարդը զգում էր իր կյանքի լիակատար տերը` ամենից արժեքավորն է: 

Սովետական տարիներին, ինչպես բոլորը, ես նույնպես շրջել եմ Սովետական Միության շատ վայրերով, հանդիպել եմ տարբեր ազգերի մարդկանց: Եվ իմ մոտ նույնիսկ միտք չի առաջացել, որ կարող է ինձ հետ ինչ-որ վատ բան կատարվի և այլն: Մենք այն ժամանակ թերագնահատում էինք, թե ինչ ժամանակ էինք ապրում: Իսկապես ճիշտ էր ասվում այն ժամանակվա երգերից մեկում. «Ես ելնում եմ իմ տանից, բայց, կարծես մտնում եմ իմ տուն»: 
«Սովետական մարդ», իսկապես բարձր էր հնչում:

Հիշում եմ Հայաստան այցելած ցեյլոնցի մի պատմաբանի խոսքերը. «Սովետական Միությունը,- ասում էր նա,- իմ երկրին ցույց է տալիս օգնություն, որը շատ անգամ զիջում է ամերիկացիների և անգլիացիների ցույց տված օգնությունից: Բայց դրա փոխարեն ինչպիսի~ մարդիկ էին ՍՍՀՄ-ից մեզ մոտ գալիս, ինչպիսի~ հարաբերություններ: Ահա դա է, որ մենք չենք ստանում որևէ մեկ այլ երկրից»: 

1970-ական թվականների վերջերին Սովետական Միություն էր եկել հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Վերադառնալով ԱՄՆ, նա գրել է. «Ես մի քիչ նյարդայնանում էի, երբ վայրէջք կատարեցի Մոսկվայում: Ես մտածում էի, որ կտեսնեմ ճմրթված մի երկիր` մռայլ մարդկանց ամբոխով` մտածող ռոբոտների և իմ սենյակը լսող հատուկ ծառայությունների գործակալների: 

Բայց ես տեսա հարյուր ազգությունների մի երկիր, որոնք ապրում էին ներդաշնակորեն: Ես տեսա միայն մեկ ոստիկանի: Ոչ մի զենք: Ոչ մի հանցագործություն, ոչ մի պոռնիկ, ոչ մի հոմոսեքսուալիստ»: 

Սովետական քաղաքակրթության նշաններից մեկն էլ այն էր, որ քաղաքացիները հուսալիորեն պաշտպանված էին վնասակար սննդամթերքից: Այժմ վախով ենք գնում միս, կաթ, միրգ ու բանջարեղեն, քանի որ չգիտենք, թե դրանք ինչ են պարունակում: Մենք հիմա չգիտենք, թե ինչ ենք ուտում: 
Իմ համոզմամբ այսօր, երբ կոնյուկտուրայից ելնելով, անձնական մղումներով ղեկավարվող քաղաքագետներն ու հասարակագետները, նրանց հետևող պատմաբաններն ու այլք այնպես են կեղծում և սևացնում Հայաստանի սովետական ժամանակաշրջանը, զանազան միջոցներով երիտասարդ ընթերցողին համոզելով, թե նրանում որևէ լավ բան չի եղել: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նույնիսկ փորձ չանեն մտածելու, թե Սովետական Հայաստանում եղել է ինչ-որ լավ բան: 

Իրենց նպատակին վերջնականապես հասնելու համար, բոլորիս հայտնի միջոցներով առաջացած վերնախավն ու նրա հլու կամակատար քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները սովետական ժամանակաշրջանը վարկաբեկելու հետ միասին հանրությանը ոչինչ չեն կարողանում մատուցել` բացի կեղծ ապրանքներով լցված խանութներով ապացուցելը, թե Հայաստանում կապիտալիստական վերափոխումներն այլընտրանք չունեն: 
Եվ այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի երիտասարդության մտքով չանցնի, թե սովետական ժամանակաշրջանում եղել են դրական պահեր: 
Վերջապես ժամանակն է վերջ տալ մեր պատմությունն ամերիկացիների աչքերով մատուցելուն: Այնտեղ այնքան սուտ կա, որից ազատվելը դարձել է հրամայական պահանջ: 

Մինչդեռ սովետական ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության մասն է, իր օրինական տեղն ունի հայ ժողովրդի պատմության մեջ: 
Ես պատկերացնում եմ, թե իմ մտքերն ինչպես են ընդունելու այն հաստիքային քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները, որոնք մասնագիտացել են ոչ վաղ անցյալի Հայաստանի բացասական կերպարը ստեղծելու մեջ և սովետական ժամանակաշրջանը սևացնելուց բացի, ուրիշ ոչինչ արժեքավոր ու մնայուն գործ չեն ստեղծել: 

Կանխազգալով նրանց բարձրացրած աղմուկը, ուզում եմ ասվածն ամփոփելով, նրանց պատասխանել, հիշելով մեր ժամանակի նշանավոր մտածող ու փիլիսոփա Ալեքսանդր Զինովևի խոսքերը: Երբ նրան հարցնում են. «Դուք պաշտպանո՞ւմ եք կոմունիզմը», նա պատասխանում է. «Ոչ, ես պաշտպանում եմ ճշմարտությունը կոմունիզմի մասին»: 

Բավարարվեմ ասվածով և ընդգծեմ, որ բոլորովին չպետք է զարմանալ, որ Հայաստանի պայմաններում, մեր ընտանի կեղծարարները ոչ միայն անվանարկում են իրական ազգային գործիչներին (ընդգծումը՝ խմբ․), այլև իրենց տպագրված աշխատություններում ու հրապարակային ելույթներում (հատկապես գիտաժողովներում) ուղղակի նենգափոխում են Սովետական Հայաստանի պատմությունը, ծաղրի են ենթարկում տասնյակ սերունդների աշխատանքով ստեղծված արժեքները: 

Այո, զարմանալու փոխարեն պետք է զայրանալ: Եվ եթե Ադրբեջանում են թույլ տրվում այդպիսի կեղծիքներ, ապա ինչ անուն տալ այն փաստին, որ, օրինակ՝ Շահումյանին անվանարկելու մեջ մեր ընտանի կեղծարարները ձայնակցում են ադրբեջանական կեղծարարներին: 
Ստ. Շահումյանին ապագայում էլ անվանարկելու փորձեր կլինեն: Բոլոր ներկա և ապագա փորձերի հեղինակներին կարծես նկատի ուներ Ստ. Շահումյանը, ասելով հետևյալը, «Թուղթը, ճիշտ է, չի բողոքում ոչ մի բանի դեմ, ամեն ինչ տանում է, բայց պարոններ, հարկավոր է մի քիչ ամաչել»: 
Այո, Ստ. Շահումյանը պաշտպանության կարիք չունի: Բայց մենք մեր պարտքն ենք համարում բռնել իսմայիլովների, խոմիզուրիների և նրանց ձայնակցող ընտանի կեղծարարների ձեռքը և թույլ չտալ կեղծել իրողությունը, թյուրիմացության մեջ գցել անտեղյակ ընթերցողին: Նրանց թխած «առասպելների» հետևից երևում են անգլիական գաղութարարների ու նրանց կամակատարներ վրաց մենշևիկների և ադրբեջանական մուսավաթականների պարագլուխների երկար ականջները: 

Եթե սովետական տարիներին ադրբեջանցի հեղինակները հայ ժողովրդի պատմության առանձին հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները տալիս էին բավականաչափ զգուշությամբ, այն ներկայացնում էին ինտերնացիոնալիզմի փաթեթով, ապա այժմ չկա այդ զսպաշապիկը և նրանք բոլոր միջոցներով հարձակվում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության դեմ, կեղծելով ամբողջ ճշմարտությունը: 

Ադրբեջանցի կեղծարարներն իրենց հարվածի թիրախը հատկապես ուղղել են Սովետական Հայաստանի ամբողջ պատմության դեմ` այն աջ ու ձախ կեղծելով: Եվ դա զարմանալի չէ: Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հզոր քարոզչական արշավանք հայ ժողովրդի պատմությունը կեղծելու համար: 
Զարմանալին այն է, որ Հայաստանում, մեր ընտանի հեղինակներից ոմանք, կարծես մրցության մեջ են մտել ադրբեջանցի կեղծարարների հետ և ամեն միջոցով կեղծում են Սովետական Հայաստանի պատմությունը, սևացնում այն ու բացի ԳՈՒԼԱԳ-ից որևէ լավ բան չեն տեսնում: 

Հարկ չեմ համարում այստեղ հիշատակել ընտանի այդ հեղինակներին, բայց խնդրեմ, թող ընթերցողը ծանոթանա վերջին երկու տասնամյակի ընթացքում հրապարակված աշխատություններին, ապա դրանց մեծ մասի բովանդակությունից նրա համար պարզ կլինի կեղծիքի անչափելի սահմանները: 
Այդ ընտանի ժխտողների մեջ նույնիսկ կան առանձին հեղինակներ, որոնք կեղծիքը հասցրել են զավեշտի, պնդելով, թե Սովետական Հայաստանը պետություն չի եղել: Այս կեղծարարները գոնե չեն ամաչում այդ տարիներին իրենց ստացած դիպլոմների վրա եղած Սովետական Հայաստանի պետական կնիքի մակագրությունից: 

Այդ կեղծարարները, որոնք հետ չեն մնում ադրբեջանցիներից, բարոյական առումով այնքան փոքրհոգի ու սաղր են, որ իրենց հետ չհամաձայնվողների հետ գաղափարախոսական տարաձայնությունները իջեցնում են անձնական հարաբերությունների մակարդակին: Եվ դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները, մանավանդ, երբ այդպիսի անձանց վստահվում է ինչ-որ պաշտոն: 

Վլադիմիր Պետրոսյան

 

2017 թվականի ապրիլի 28-ին իրանահայ համայնքի  "Րաֆֆի" մարզամշակութային համալիրը նշեց Հայոց Ցեղասպանության 102-ամյակը: Այս միջոցառումը բարձր գնահատանքի արժանացավ տարբեր հասարակական ու մշակութային գործիչների կողմից: Միջոցառմանը ներկա էին Պատգամավորական Ժողովի դիվանի նախագահ պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը, Թեմական Խորհրդի նախագահ պրն. Ռոբերտ Բեգլարյանը և ազգային ու միութենական տարբեր ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր համալիրի մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ ու մյուս բաժանմունքների օժանդակությամբ: Օրվա բանախոսն էր ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի  ապրանք արտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Կոմունիստական Կուսակցության նախագահ պրն. Վազգեն Սաֆարյանը: 

Բաժին՝ Մշակույթ

Նախեւառաջ, աշխատանքային կարգը պետք է գնա սեփական ճանապարհով: Աշխատանքային վեճերը բարձրացնելը, արհեստակցական միության շարժումը ամրապնդելը եւ բանվորական կուսակցությունը անբաժանելի նախադրյալներ են`պաշտպանելու մեր շահերը եւ կանխելու նրանց այլոց պայքարում բանտարկյալ լինելը:

 

Երկրորդ, շահագործվող, բուրժուազիայի եւ կապիտալիստական ​​պետության միջեւ համատեղ պայքարի համար պայքարելու բոլոր պահանջների եւ նախապաշարմունքների դեմ, որոնք ձգտում են աշխատող դասակարգին ծագել ազգությամբ կամ ազգությամբ բաժանել:

 

Երրորդ, ինքնորոշումը պաշտպանելու համար, որպես կատալոնական ժողովրդի անքակտելի իրավունք: Կատալոնիան պետք է լինի այն, ինչ կատալանները կարող են որոշել:

 

Չորրորդ` մենք այլեւս կոչ ենք անում Իսպանիայի օտարերկրյա դրոշի ներքո կամ ընդհանրություն (այսինքն, Կատալոնյան տարածաշրջանի կառավարությունը, Նշում] պայքարելու համար: Միայն բուրժուական դասի հաղթանակի շնորհիվ, որը ներկայումս իշխանության մեջ է, կարող է ստեղծվել այն երկիրը, որը ստեղծվում է աշխատանքային կարգի համար, որտեղ ինքնորոշման իրավունքը իրականություն է:

 

Հինգերորդ, մենք դատապարտում ենք պետության կողմից ձեռնարկվող բոլոր ռեպրեսիվ միջոցները: Մենք խորապես մտահոգված ենք, որ Կատալոնիայից դուրս գտնվող այդ ճնշումները շատ են ուրախանում եւ ողջունվում են շատերի կողմից: Մենք նրանց հետ պետք է պայքարենք կայունությամբ, քաջությամբ եւ համերաշխությամբ:

***

Քաղվածք «միակ ճանապարհն է ինքնորոշումն է`  բուրժուազիային տապալելու նպատակով» Ալբերտ Camarasa, կատալոնական կոմունիստների քաղաքական քարտուղար  - ( Comunistes - Partido Comunista de los Pueblos de España). Original: http://www.partido-comunista.es/nuevo-rumbo/albert-camarasa-la-unica-via-la-autodeterminacion-pasa-derribar-la-burguesia/

 

Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարների դրական դիրքորոշման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած թշնամական կողնորոշումը վկայում է, որ նա հոկտեմբերին հրապարակելիք զեկույցում չի հայտարարի միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության մասին:

ԻԻՀ արտգործնախարար Մեհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Ֆայնանշըլ Թայմզ» և «Գարդիան» օրաթերթերին տված հարցազրույցում ընդգծել է. «Եթե ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված սահմանափակություններին»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ի դեպ Եվրոպային կոչ է արել ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոչնչացվելու և Իրանի դեմ այդ երկրի շրջափակումների վերականգնման դեպքում դիմադրել այդ շրջափակումների գործադրմանը:

Զարիֆը  Եվրոպային  զգուշացրել է, որ եթէ ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված սահմանափակություններին և անմիջապես կվերադառնա 2015 թ.-ից առաջ պայմաններին»:

Եթե Թրամփը հայտարարի, որ Իրանը ՀԳՀԾ-ին հավատարիմ չի եղել, Կոնգրեսը 60-օրյա ժամկետում որոշում պիտի ընդունի այն շրջափակումների վերականգնման մասին, որոնց գործադրումը ՀԳՀԾ-ի շրջագծում դադարեցվել է:

Ինչպես Զարիֆն է նշել, եթե  ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված պայմաններին: 

Իրանը կարող է տարբեր ճանապարհներով պայքարել  ՀԳՀԾ-ն չեղարկելու Թրամփի քայլերին:

Իրանը կարող է վերականգնել իր միջուկային խաղաղանպատակ գործունեությանը: Եթէ ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է ընտրել իր ցանկացած տարբերակները և դա կարվի արդիական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով: 

ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից  հավանական չեղարկման դեպքում Իրանը կարող է նաև դուրս գալ ՀԳՀԾ-ից:  

ԻԻՀ արտգործնախարարի խոսքերով, եթե եվրոպական երկրները, Չինաստանը և Ռուսաստանը որոշեն  ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկման դեպքում համագործակցել Վաշինգտոնի հետ, ապա պետք է ՀԳՀԾ-ն փակված համարել: 

Նկատի առնելով ՀԳՀԾ-ի հաստատման վերաբերյալ Չինաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների որդեգրած դրական դիրքորոշումը, կարելի է ենթադրել, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցում ԱՄՆ-ը մեկուսացված վիճակում է հայտնվել: 

Վաշինգտոն փոստ օրաթերում հրապարակած հոդվածում, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ասել է.-«ՀԳՀԾ-ից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ն կկորցնի իր եվրոպական դաշնակիցներին և այն ուղերձը կփոխանցի աշխարհին, որ Վաշինգտոնը հավատարիմ չի կարող մնալ իր հանձնառություններին»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս ընդգծել է, որ Եվրոպան կփորձի ամեն գնով պահպանել ՀԳՀԾ-ն նույնիսկ եթե ԱՄՆ-ն փորձի դուրս գալ պայամանգրից: 

Նման պայմաններում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ցանկությունները չեն կարող հիմք ծառայել Իրանի միջուկային օբյեկտներին հասանելություն ունենալու համար: ՀԳՀԾ-ն չեղարկելու դեպքում Վաշինգտոնը կխայտառակվի և աշխարհն ականատես կլինի այն փաստի, որ ԱՄՆ-ը չի հարգում իր միջազգային հանձնառությունները:

Բաժին՝ Աշխարհում

Հայտարարություն


Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առիթով


ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։
«Փոխադարձ վստահություն,  միասնականություն ևպատասխանատվություն›› խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովը արդեն մեկնարկել է: Համաժողովիխորագիրը կամա-ակամա հաստատում է, ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև առկա փոխադարձ անվստահության մասին։ Թե՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդ անվստահությունը փոխադարձ են համարում պետք է հստակեցնեն իրենք, որովհետև, եթե ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի անվստահությունը պայմանավորված է երկու տասնամյակների ընթացքում վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընդորում նաև Սփյուռքի նկատմամբ որդեգրած անսկզբունք մոտեցմամբ, ապա ՀՀ իշխանությունների կողմից միլիոնավոր Սփյուռքահայերի նկատմամբ անվստահությունը, առնվազն, անբարոյականություն է։
Համաժողովի նախօրեին Սփյուռքի տարբեր հայկական համայնքների հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ, համահայկական կառույցների պատասխանատուներ և անկախ մամուլի ներկայացուցիչներ և այնուհետ նույնինքն համաժողովում մասնակցած դեմքեր առանձին հայտարարություններով, հարցազրույցներով և խմբագրականներով հայտնել են, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։
Այսօր Սփյուռքում համատարած կերպով տիրական է այն համոզումը, որ հայրենաբնակ ժողովրդի վստահությունը չվայելող ՀՀ իշխանությունները երբեք չեն կարող ակնկալել Սփյուռքի վստահությունը։ Երկրում շարունակվող մասսայական արտագաղթի պայմաններում՝ անհեթեթություն է խոսել Սփյուռքում հայապահպանության մասին։ Պետական ունեցվածքի, հանրային գույքի և ընդերքի թալանի պայմաններում, ՀՀ իշխանությունները չեն կարող ակնկալել Սփյուռքի ֆինանսական աջակցությունը, այդ մասին է վկայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի վերջին տարիների ողբերգալի վիճակը։
Սփյուռքահայությունը, և առաջին հերթին Սփյուռքահայ կիրթ և հայրենասեր երիտասարդությունը, ցանկանում է հայրենիքում տեսնել պետական գիտակցության տեր առաջնորդներ․ առաջնորդներ, ովքեր, թեկուզ քիչ հնարավորություններով, սակայն իրենց բարոյական կերպարով օրինակելի լինեն սեփական ժողովրդի, նամանավանդ, առաջնագծում կանգնած զինվորի համար։
Հայաստանում չի կարող երկար հարատևել իշխանության այն տեսակը, որ անհիմն մեղադրանքներով տարիներ կալանավորում է բողոքող հասարակական, քաղաքական գործիչներին։ Այս փաստը պետք է գիտակցեն այսօրվա և վաղվա յուրաքանչյուր ՀՀ իշխանություն, ու նաև իրենց սատարող պատեհապաշտ սփյուռքահայ պնակալեզները, ովքեր առանց ամաչելու և առանց Սփյուռքահայության 95%-ի մանդատի, հավակնում են «Համահայկական խորհուրդ» ստեղծել ՀՀ իրենց գործընկերների հետ։ Նման չակերտյալ «Համահայկական խորհուրդ»-ները, ինչպես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի, արդեն իսկ վաղուց անգործունեության մատնված հանձնախումբը, դատապարտված են լուսանցքում ապրելու։
Սահմանագծի լարված իրավիճակում, ՀՀ բանակի և առաջնագծի բազում կարիքների և հայ զինվորի անապահովության պայմաններում, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման ֆինանսական շռայլությունը, ինքնին խոսում է, որ կազմակերպիչները, որքան հեռու են սեփական ժողովրդի իրականությունից, այլապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի գլխավոր թեմաներից ինչպես կարող էր բացակայել Հայաստանից շարունակվող մասսայական արտագաղթը, ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒՄԸ, որ երկրի անվտանգության և գոյության առումով շատ ավելի ռազմավարական հարց է, քան հակառակորդի ռազմական ոտնձգությունները։
Այսօր մենք ազգովի հասել ենք մի սահմանագծի, երբ ոչ թե ձևական միասնությունների մասին խոսելով կամ ինքնակոչ ներկայացուցչական խորհուրդներ ու մարմիններ կազմելով, այլ միայն իրատեսությամբ, հոգատարությամբ, ուժերի լիիրավ համախմբմամբ ու համագործակցությամբ, մասնագիտական փորձի փոխանակությամբ և համերաշխությամբ, մեկ խոսքով՝ առաջին հերթին ներսից առողջացմամբ, կարող ենք ոտքի կանգնել, և որպես ինքնուրույն և ողջ հայության վստահությունը վայելող պետություն անկախ քաղաքականություն վարել։ Մենք Ազգովի միայն այդպես կարող ենք շարունակել մեր պատմական դժվարին ուղին:
Միասնական ազգ-պետություն դառնալու, ազգային համերաշխություն ստեղծելու, արտագաղթը կանխելու հիմնական գրավականը երկրում սոցիալ-տնտեսական արդարության ապահովումն է, որի բացակայության պայմաններում ազգային միասնությունն ու համերաշխությունը, զարգացումն ու առաջադիմությունը, առավել ևս ՀՀ-Սփյուռք փոխվստահությունն ու համագործակցությունը լոկ կարգախոսներ ու անհասանելի երազանք են մնալու։
Եվրոպայի հայերի համագումարը խորապես համոզված է, մեր ողջ ժողովդրի և առաջին հերթին՝ հայրենիքի և սփյուռքի երիտասարդության արթնամտության, շրջահայացության և ինքնուրույնությանը, որ ապագայի մեր հաջողությունների հիմնական գրավականն են համարվում։
Մենք ողջունում և կրկին անգամ մեր սկզբունքային համերաշխությունն ենք հայտնում, հայրենիքում և Սփյուռքում բոլոր ինքնորույն անհատներին և կառույցներին, որոնք Հայաստանի հզորացումը, անվտանգությունը, ՀՀ-Սփյուռք իրական եղբայրությունն ու միասնությունն են երազում և այդ ուղղությամբ ջանք չեն խնայում։
Ազգի հիմնական խնդիրն ապագային ուղղված համոզումների և հույսերի միասնությունն է։
 

Եվրոպայի Հայերի Համագումար
19 սեպտեմբեր 2017
Ուփսալա – Շվեդիա

Բաժին՝ Հայաստանում
Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: