K2_THE_LATEST

Չսպասված հեղափոխությունը թակեց ոչ միայն հանրության ակտիվ ու անտարբեր մարդկանց դռները, այլեւ տարբեր մեծ ու փոքր կուսակցությունների, որոնք իրենց առաքելությունը ԱԺ ընտրությունների միջոցով իշխանության գալուն են ապավինել։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը ժողովրդական շարժման բռնկման պատճառ է համարում Հայաստանում տարիներ շարունակ առկա սոցիալական լարվածությունը, գործազրկությունը, արտագաղթը։ Մյուս պատճառը, ըստ նրա, այն է, որ 10 տարի երկրի նախագահ եղած Սերժ Սարգսյանը առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում։ Իսկ արդյունքում կուտակված ժողովրդի դժգոհությունն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը։ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սոցիալական խնդիրներ ունեցող բողոքական զանգվածը հույս է կապում, որ այդ համաժողովրդական շարժման արդյունքում կարող են լուծվել հանրության առջև ծառացած սոցիալ-տնտեսական…

Ազա՜տ, արդա՜ր, Հայաստա՜ն

Բոլորս ողջունում ենք այս օրերին ժողովրդական մաքուր շարժմանը, որը սկսվել է Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բոլորս հույս ունենք, որ քաղաքացիական այս պայքարը առանց արյան ու կորուստների կհասնի իր նպատակին՝ կվերանա կոռուպացված համակարգը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից կընտրվի անցումային շրջանի վարչապետ, քաղաքական մթնոլորտը կդառնա ավելի ազատ ու տնտեսական համակարգը ավելի արդար: Ժողովրդի կյանքի հիմքը հանդիսանում է իրենց տնտեսական մակարդակը: Երկրի հարստությունը մինչ այժմ, ոչ արդար ձևերով է բաժանվել երկրում, աշխատում է մենաշնորհային տնտեսական համակարգ ու տնտեսական լծակների մեծ մասը գտնվում են ուժայինների ձեռքում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում: Չկա պետական հոգատարություն ժողովրդին ապահովելու աշխատանքով ու…
 Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի պատվիրակությունը ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Հարգելի խմբագրություն, կարդացի “Իրատես”-ի թիվ 25 (861) 10-12, 04-2018թ. Նախկին ՀՀՇ-ական “Ղարաբաղ Կոմիտեի” անդամ, հանրաճանաչ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը “Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել” խորագրի տակ թղթակից Ռուզաննա Խաչատրյանի հետ: Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը նախկին ՀՀՇ-ականը բնութագրել է այսպես “Արամ Սարգսյանը անկասկած բազմաշնորհ մարդ է, ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի որոգայթներում ճիշտ կողմնորոշվել գիտի”: Հենց սկզբից եմ առաջադրել, նա այստեղ չի գալիս որպես Հայաստանի մարդ, այլ գործուղված է Բրիտանական թագի կողմից, որը ոչ թե ազգային գործառույթ է իրականացնում, այլ համաշխարհային: Մեր պատկերացմամբ նորընտիր նախագահը բարեկիրթ, կյանքի բովով անցած հայի կերպար է և որոշում է կայացրել ծառայելու իր ժողովրդին, նրա…

Հայտարարություն

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հանրապետությունում շարունակվող զանգվածային ցույցերի ու երթերի կապակցությամբ: Հանրային դժգոհության զանգվածային այս դրսևորումները արդյունք են հասարակության մեջ տարիների ընթացքում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների ոչ արդյունավետ և արդարացի լուծման: Հանրային կյանքի բնականոն ընթացքը խաթարող այս գործողությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով: Մենք ականատես ենք եղել հետխորհրդային երկրներում “գունավոր” հեղափոխություների` Վրաստանում և Ուկրաինայում, որոնց արդյունքում առկա են եղել տարածքային կորուստներ, տնտեսական վիճակի վատթարացում և այլ բացասական դրսևորումներ: Կոչ ենք անում մեր ժողովրդին, որ այս ճակատագրական պահին, երբ մեր տարածաշրջանում առկա են գերտերությունների ռազմավարական շահեր, որոնց զարգացումները կարող են ունենալ բացասական անդրադարձ մեր երկրի վրա, չգնալ…
"Հայոց Աշխարհ" օրաթերթի թղթակից Գոհար Ավետիսյանը հարցազրույց է վերցրել ՀԱՄԿԿ նախագահ` Վազգեն Սաֆարյանից: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որը հրապարակվել է http://www.haymedia.am կայքում-7.04.2018թ.: Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության համար կարևոր է ոչ թե ապագա վարչապետի անձը, այլ այն, թե ինչ տնտեսական քաղաքականություն կվարի նա։ Այս մասին ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՄԿԿ անդամ, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ իրենց պայքարը երբևէ չի եղել անձերի դեմ։ «Վարչապետի ընտրության հարցն այսօր մեր տիրույթում չէ, որովհետև մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա։ Խնդիրը գտնվում է Ազգային ժողովի տիրույթում, քանի որ, ըստ Սահմանադրության, երկիրն արդեն խորհրդարանական է, իսկ խորհրդարանի մեծամասնութունն է…
Ամերիկան օգտվելով Վենեսուելայում «Հուգո Չավերզի» մահվան փաստից, նրա չլինելու պայմաններում ամեն կերպ աշխատում է հրահրել աջակողմյան իր համակիրներին: Չավերզի մահից հետո ներքին անհամաձայնություններն էլ շատացան ու դա էլ առիթ տվեց Ամերիկային միջամտելու, և որպեսզի ժողովրդի մեջ դժգոհությունը շատանա` նպաստեց քաղաքական ու տնտեսական ճգնաժամին: Ամերիկան աշխատում է Բրազիլիայի նման առաջացնել խորհրդարանական հեղաշրջում` հիմնականում նախագահին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Վենեսուլայում աջակողմյան ուժերը կարողացան խորհրդարանում մեծամասնություն կազմել ու առաջին ջանքերը եղավ այն, որ նախագահին որքան հնարավոր է շուտ հեռացնեն ու նոր վաղաժամկետ ընտրություններ կազմակերպեն, սակայն ի հակառակ Բրազիլիայի` Հոգու Չավերսը, որ արդեն մի հեղաշրջման փորձ ուներ, մաքրազերծել էր բանակը և ստեղծել հեղափոխությանը պահապան ռազմական-անվտանգության…
Հարավային Աֆրիկայի իշխանությունը Ջակուբ Զումայի գլխավորությամբ տասնյակ տարիներ սխալ տնտեսական ու հասարակական քաղաքականությունների հետևանքով երկիրը այն վիճակին էր հասցրել, որ ընդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ եթե նա նախագահությունից չհրաժարվի երկիրը կսնանկացնեն: Նա թերացել էր կառուցվածքային ու դեմոկրատիկ փոփոխությունների մեջ, տնտեսական ու հասարակական բնագավառներում՝ ի օգուտ աշխատավորների, շատ էր տեղ տվել մասնավորացմանը և պետական պաշտոնյանների համար կոռուպցիա էր առաջացել երկրում: Երեք տարի առաջ Աֆրիկայի կոմկուսը և առաջադիմական ուրիշ ուժեր այս հարցերի շուրջ զգուշացրել էին նախագահին, սակայն նախագահը ի պատասխան այս քննադատությանը՝ մի քանի կոմունիստ նախարաարների հեռացրեց իրենց պաշտոններից: Կոմկուսի ջանքերի շնորհիվ Ջակուբ Զումային հեռացավ Աֆրիկայի ազգային կոնգրեսից ու նրա փոխարեն…

Ջերմի Կորբինը Որոշ հարցերի շուրջ

Մենք երկու հետաքրքիր տարիներ անցկացրիքն: Անգլիայի բանվորական կուսակցության ղեկավարության ընտրությունները երկու անգամ տեղի ունեցան, որը մոբիլիզացրեց մեծ քանակությամբ մարդկանց: Սա ինձ համար կամ իմ պատճառով չէր, այլ գաղափարախոսության և ժողովրդի համար: Դրանից հետո ընդհանուր ընտրություններ տեղի ունեցան, որտեղ մենք համեմատ 2015 թվականին երեք միլիոն ավել ձայն բերեցինք, որը վերջին մի քանի տասնամյակներում բանվորական կուսակցության ամենաբարձր քվեն է եղել, սակայն այն չափին չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեինք: Մենք ինքնավստահություն ենք նկատում մեր մեջ՝ վերջ տալու աշխատավարձերի չարաշահմանը պետական սեկտորում և կապիտալի ներդրմանը ընդհանուր ծառայողական բնագավառներում, դրա կողքին անվստահություն է տարածվում աջերի ու պահպանողականների հանդեպ: Մենք պարզորեն ասում ենք, թէ ինչպիսի աշխարհ…

Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը

2018թ. փետրվարի 10-ին լրացավ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը: Այն բախտորոշ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Ստորև ներկայացվում է 1826-1828թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքով կնքված Թուրքմենչայի պատմական պայմանագրի 190-րդ տարեդարձի կապակցությամբ պատմ. Գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի անդրադարձը մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին: ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՆԳLՈ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի մղած պատերազմների արդյունքով Ռուսաստանն ընդհուպ մոտեցել է Անդրկովկասին: Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու հայերի հույսերն ավելի էին ամրապնդվել, երբ 1801թ. ռուսական զորքերը մտել էին Վրաստան և սեպտեմբերի 12-ին ցարի մանիֆեստով Վրաստանը միացվել է Ռուսաստանին: Այս մանիֆեստով էլ Ռուսաստանին էին միացվել նաև Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: