Թե ինչ եղավ, երբ ավելացրին Լենինի աշխատավարձը

26 Հունվարի 2019

1917թ. նոյեմբերին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհը (կառավարությունը) քննարկեց կառավարության անդամների աշխատավարձի հարցը: Պետք էր գտնել մի չափորոշիչ: ԵՎ գտան. Ժողկոմխորհի նախագահի (վարչապետի) աշխատավարձը սահմանվեց բանվորի միջին աշխատավարձի չափով՝ 500 ռուբլի, հենց այդքան էլ ստանում էր Լենինը, ժողկոմները դրա կեսից էլ պակաս: Բայց կարճ ժամանակ անց, փողի անողոք արժեզրկումը նկատի ունենալով, Ժողկոմխորհի քարտուղար Ն. Գորբունովը որոշեց կառավարության նախագահ Լենինի աշխատավարձը բարձրացնել մինչև 800 ռուբլի ու... էդ մարդը շառի մեջ ընկավ: Դրան անհապաղ հետևեց Լենինի պաշտոնական գրությունը Գորբունովին. «Ժողկոմխորհի քարտուղար Ն.Պ. Գորբունովին: Նկատի ունենալով, որ Դուք չեք կատարում իմ համառ պահանջը և չեք պարզաբանում, թե որոնք են 1918թ մարտի 1-ից իմ աշխատավարձը 500 ռուբլուց 800 ռուբլու բարձրացնելու հիմքերը և նկատի ունենալով այդ բարձրացման ակնհայտ անօրինականությունը, որը Դուք ինքնագլուխ կատարել եք Ժողկոմխորհի գործերի կառավարիչ Վ.Դ.Բոնչ-Բրուևիչի հետ միասին՝ ի խախտումն Ժողկոմխորհի 1917թ նոյեմբերի 23-ի դեկրետի, հայտարարում եմ ձեզ խիստ նկատողություն:
Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահ Վ. ՈՒԼՅԱՆՈՎ (ԼԵՆԻՆ) »
(Горбунов Н П. Как работал Владимир Ильич. В кн. Воспоминания о Владимире Ильиче Ленине. Ч.2. М.. 1957, с. 70—71.)
( Строгий выговор одновременно был объявлен также и управляющему делами СНК РСФСР В Д. Бонч-Бруевичу (см. Ленин В. И. Поли. собр. соч., т. 50. с. 78—79).)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: